ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Չրք09202017

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Հայ-իրանական գրական փոխանակումներ
Շաբաթ, 16 Հունիսի 2012 09:03

Հայ-իրանական գրական փոխանակումներ

Rate this item
(0 votes)

Հայ-իրանական հարաբերությունները քանի հազարմայա անցյալ ունեն: Այդ երկու վաղեմի անցյալ ունեցող ժողովուրդների հարևանությունը խորն կապեր է ստեղծել նրանց միջև, որը նաև ամուր արմատներ ունի մշակութային հարաբերություններում:

Չնայած պատմական այդ կապին ցավոք սրտի մինչև վերջին քանի տասնամյակները հայոց գրականությունը պարսկերենի չէր թարգմանվել և այդ ուղղութամբ կատարված սակավաթիվ աշխատանքը նույնպես եղել էր ժամանակահատվածային և կապված թարգմանչի ճաշակից ու ցանկություններից և երբևէ յուրահատուկ հոսանքի չեր վերածվել:

Նկատի առնելով հայերեն ու պարսկերեն լեզուների ընդհանուր արմատները, ինչօես նաև այդ երկու ժողովուրդների մշակույթների միաձուլվածությունը երկու ժողովրդի գրական ստեղծագործությունների հետ ծանոթացումը կարող է լույս սփռել նրանց պատմության և քաղաքակրթության որշ մութ ծալքերի վրա:

Ե դարոմ հայոց գրերի հորինումից հետո սկսվեց օտար լեզվով ստեղծագրծությունները հյերենի թարգմանելու հսկա շարժումը: Հայոց գրերի հորինող Մեսրոպ Մաշտոցի դպրոցի սաները սովորեցին իրենց ժամանակի տարածված լեզուները և հայրրենի թարգմանեցին այդ լեզուներով գրված բազմաթիվ արժեքավոր ստեղծգործություններ: Քանի որ հայոց գրերի գյուտի ժամանակ Հայաստանում իշխում էր իրանական Արշակունի տոհմից սերող Արշակունյանց հարստությունը, ինչպես նաև Հայաստանի վրա նախ Արշաունի և ապա Սասանյան թագավորների տիրապետությունը նկատի առնելով անկասկած պահլավերենը այդ լեզուների շարքին է եղել: Իր Հայոց պատմության գրքում պատմահայր Մոսվես Խորենացու ակնարկը իրանական դիցաբանության և Եղիշեի միջոցով Վարդանանց պատերազմին նվիրված աշխատասիրության մեջ հիշատակված իրանցի զորավարի ճառը պահլավերենից հայերեն կատարված թարգմանոթյան առաջին նմուշներից կարող են համարվել: Հետագա դարերում նույնպես բազմաթիվ պարագաների կարելի է ակնարկել, որոնք պարսից գրականությունից հայոց գրականոթյան կրած ազդեցության մասին են վկայում: Հայ բանաստեղծ Երզնկացին իր ընթերցողին կոչ է անում իր ստեղծագործությունը Շահնամե-ի չափերի վրա կարդալ, իսկ միջնադարյան հայ բանաստեղծ՝ Ֆրիկը իր բանաստեղծություններում օգտագործում է բազմաթիվ պարսկերեն դարձվածքներ ու բառեր: Սրանք վկայում են այն մասին, թե ոչ միայն հայ բանաստեղծներն ու մտավորականները, այլ նաև հասարակ ընթերողը ծանոթ է եղել պաեսից գրականության:

20-րդ դարի առաջին տասնամյակում Հայաստանի խորհրդայնացմամբ և նկատի առնելվ Իրանի հետ այդ հանրապետության հարևանությունը օրակարգի մեջ դրվեց Հայաստանում իրանագիտության կենտրոնների ստեղծումը, իսկ Հայաստանի համալսարաններում ու գիտական կենտրոններում արևեալգիտության և իրանագիտության ամբիոնների հիմանդրումը հանգեցրին պարսից գրականության բազմաթիվ ստեղծագործությունների թարգմանության:

Այդ շարժումը անցած դարի քառանական թվականներին մի խումբ իրանհայ գրողների ու բանաստեղծների՝ Հայաստան ներգաղթելով ավելի մեծ թափ ստացավ և շարունակվեց հետա տասնամյակներում: Այդ շրջանում հայերենի թարգմանվեցին ու Հայաստանում տպագրվեցին պարսից գրականության բազմաթիվ գլուխգործոցներ, ընմդորում Ֆերդոսու Շահնամե-ն և Հաֆեզի, Սաըդու, Մոլավու, Խաղանու և Խայամի պես իրանցի բանաստեղծների բանաստեղծությունները: Վերջին տասնամյակում նույնպես Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդության ջանքերով պարսկերեն լեզվով ժամանակակից գրողների ու բանաստեղծների բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել ու հարատարակվել են Հայաստանում: Այդ թարգմանությւններում անմկասկած իր մեծ ներդրումն է ունեցել Էդվարդ Հախվերդյանը:

Պարսից գրականությունը հայերենի թարգմանելու ուղղությամբ նաև որոշ ջանքեր են ի գործ դրվել Իրանում, որոնցից կարելի է հիշել Ֆերդոսու Շահնամե-ից և Խայամի քառյակներից Հովսեփ Միրզոյանի կատարած թարգմանությունները, ինչօես նաև Նոր Էջ գրական խմբակցության կատարած աշխատանքը: Այդ խմբակցության անդամ գրողները ծանոթ լինելով, ինչպես նաև կապի մեջ լինելով Իրանի ժամանակաից գրողներին, ընդորում Ահմեդ Շամլուին, Սայեին, Նադեր Նադերփուրին, Ֆորուղ Ֆարոխզադին և ... հայերենի էին թարգմանում և պարբերաբար հրատարակվող իրենց հանդեսում տպագրում էին այդ հեղինակների ստեղծագործությունները:

Հայ գրականությունը պարսկերենի թարգմանելու և պարսիկ ընթերցողին ծանոթացնելու ուղղությամբ առնվազն մինչև վերջին երեք տասնամյակները որևէ ուշագրավ աշխատանք չի կատարվել: Գուցե դրա պատճառներից մեկը հայերենի հետ պարսիկ գրողների ծանոթ չլինելը, այլ լեզուներով հայերեն թարգմանված գրականությանը հասանելիություն չունենալը, ինչօպես նաև մինչև անցած դարի վաթսունական թվականները Իրանում հայագիտական պաշտոնական կենտրոնի բացակայությունը լինի:

Այնուամենայնիվ հայերենից պարսկերենի թարգմանված ստեղծագործությունները երեք շրջանների կարելի է բաժանել.

Ա) 40 –ական թվականներ. Անցած դարի 40 –ական թվականներին մի խումբ իրանահայ երիտասարդ մտավորականներ, բանաստեղծներ ու գրողներ այդ թվում դոկտ. Օննիկ Սահակյանը (Ներուս) Դոկտ. Ալբերտ Բեռնարդին և Արա Ջոհանեսը գուցե առաջին անգամվա համար հայ գրականությունը պարսկերենի թարգմանելու լուրջ փորձեր են կատարում: Նրանց աշխատանքի արդյունքը 104 էջերից բաղկացած մի գիրք է, որ Հատվածներ հայ գրականությունից անվան տակ հրատարակվել է իրանական 1324 (1945) թվականին: Այդ գիրքը ընդգրկում է 19 –րդ և 20-րդ դարի մի խումբ հայ գրողների արձակ և չափածո ստեղծագործությունների թարգմանությունները: Այդ գրքի նախաբանում հիշյալ ստեղծագործությունների ընտրության մասին կարդում ենք.Այս առաջին հավքածոյում փորձ է կատարվել ընտրել ու հրատարակել այնպիսի ստեղծագործություններ, որ կամ առնչվում են Իրանին ու իրանական կենցաղին և կամ համապատասխանում են իրանական ոգուն ու ճաշակին: Այդ գրքում նկատվող ուշագրավ կետը թարգմանությունների հավատարմությունն է բնագրին միաժամանակ հարգելով պարսից արձակի ու չափածոյի նորմերը, այնպես որ բնագրի բուն իմաստն ու ոգին փոխանցելով հանդերձ դրա ընթերցումը հաճելի է դարձնում նաև պարսիկ ընթերցողի համար:

Բ) 60-ական թվականների վերջերը և 70-ական թվականների սկիզբ. Այս շրջանի յուրահատկությունը գիտական ու մշակութային երկու իրադարձությունների մեջ է կայանում, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին հայ գրականությունը թարգմանելու համար դրդապատճառ են հանդիսացել: Գիտական ու մշակութային առաջին իրադարձությունը Սպահանի համալսարանում բակալավրի մակարդակում հայոց լեզվի ու գրականության հիմնադրումը և Թեհրանի պետական համալսարանում մագիստրոսի մակարդակում հայոց լեզվի ու գրականության ճյուղերի հիմնադրումն էր: Թեև Թեհրանի պետական համալսարանում հիմնադրված հայոց լեզվի և գրականության ամիբոնը երկար կյանք չունեցավ, սակայն Սպահանի համալսարանում հիմնադրված ճյուղի գոյատևումը այդ լեզուն ակադեմիկ կերպով ուսանած սերունդ դաստիրակեց: Այդ համալսարանի շրջանավարտների մեծ մասը կամ գրականության ասպարեզ մտան և կամ զբաղվեցին մշակութային այլ աշխատանքերով:

Երկրորդ իրադարձությունը Հուր ամսագրի հիմանդրումն էր[1]: Այդ հանդեսը 1971-ից 1974 թվականներին հայերեն-պարսկերեն լեզուներով հրատարակվում էր դոկտ. Գագիկ Հովակիմյանի խմբագրությամբ և հայոց գրականության թարգմանությունների պագրման ասպարեզ էր ստեղծել: Այդ հանդեսի հիմնադիրներից ու գործընկերներից պիտի հիշել Աղասի Հովհաննիսյանի անունը, որը պարսկերենի է թարգմանել բազմաթիվ հայ արձակագիրների աշխատանքներ:

Այս շրջանում նաև ականատես ենք երկու հայտնի ու բազմազբաղ դեմքերի ներկայության. Ալեք Տեր Խաչատրյան և դոկտ. Հրանտ Ղուկասյան: Ալեք Տեր Խաչատրյանի արգասաբեր աշխատանքի արդյուքն են համարվում բազմաթիվ թարգմանական հատորներ, որոնցից կարելի է հիշել Թախծի հերոսապատում, Հավաքածո հայ բանաստեղծության, Անուշ-ը, Ախթամար-ը, Փարվանան, Սիամանթոն և Խաջեզարեն, Անլռելի Զանգակաունը և այլն: Ալեք Տեր Խաչատրյանը նաև ուսումնասիրության է ենթարկել հայ գրականությունը, որի արդյունքն են համարվում Կարճ հայացք 22 դար հայ գրականության և Մոր թեման հայ գրականության մեջ պարսկերեն լեզվով բանասիրական աշխատանքները:

Դոկտ. Հրանտ Ղուկասյանից նույնպես հիշատակ են մնացել Անուշ և Կռունկ չափածո թարգմանությունների հատորները:

Գ) 90-ական թվականներ մինչև այսօր. 1991 թվականին Հայաստանի վերանկախացումը և հայ-իրանական քաղաքական ու մշակութային հարաբերությունների վերահաստատումը երկու ժողովուրդների փոխճանաչողության բնագավառում նոր իրադարձյան սկիզբը դառնա: Անկասկած այդ ճանաչողության և ծանոթացման ուղիներից մեկը մշակութային ու գրական փոխանակումներն են համարվում: Այդ կապակցությամբ չի կարելի անտեսել Պայման պարսկատառ հանդեսի, ինչօես նաև Իսլամական ազատ համալսարանում հիմանդրված հայոց լեզվի և գրականության ամբիոնի դերակատարությունը:

Այս շրջանում նկատվող ուշագրավ անունը Ահմեդ Նուրիզադեն է: Նա հյ գրականության միակ ոչ-հայ թարգմանիչն է, որ սովոելով հայերեն լեզուն այդ լեզվով գրականությունը հայերենի թարգմանելու փորձ է կատարել:Նրա թարգմանությամբ հրատարակված հատորներից կարելի է հիշել Հարյուր տարի հայ պոեզիան, Հայոց պատմությունն ու մշակույթը, Խնձորի այգին, անձրևը և այլ պատմվածքներ-ը: Թեև Նուրիզադեի թարգմանությունների մասին բազմաթիվ թեր ու դեմ տեսակետներ են արծարծվել, սակայն չի կարելի հերքել այն իրականությունը, որ նա այս բնագավառում շարունակում մնալ ամենաբազմազբաղ դեմքը:

Այս բնագավառի մյուս հայտնի դեմքը անկասկած Ազատ Մաթյանն է: Սպահանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս և Սորբոնի համալսարանի շրջանավարտ Մաթյանի ծավալած աշխատանքի արդյունքը բազմաթիվ խառը թարգմանություններին զուգահեռ Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգության պարսկերեն թարգամնությունն է: Այս ստեղծագործության գրական ու հոգևոր արժեքը բացատրելու համար միայն բավարար է ասել, որ հայ ժողովուրդը միան վերջերս նշեց Մատյան Ողբերգության-ի ստեղծման հազարամյակը:

Այս շրջանի մյուս թարգմանիչներից կարելի է հիշեոլ Գարուն Սարգսյանի անունը: Նա հիմնականում զբաղվում է հայ պատմական գրականության թարգմանությամբ: Գարուն Սարգսյանի թարգմանությունները այդ աղբյուրների հետ ծանոթանալու ուղղությամբ արժեքավոր առիթ են ստեղծում իրանցի պատմաբանների համար, թեև այդ ոլորտում բազմաթիվ արժեքավոր ստեղծագործություններ դեռ մնում են չթարգմանված:

Մյուս թարգմանիչներից կարելի է հիշել իրնահայ ժամանակակից բանաստեղծներ Վարանդի և վահե Արմենի թարգմանությունները, որոնք պարսկերենի են թարգմանել Հայաստանի ժամանակակից, ինչպես նաև երիտասարդ բանաստեղծների աշխատանքներ: Նաև Անդրանիկ Խեչումյանը պարսկերենի է թարգմանել ու հրատարակել է բազմաթիվ հայերեն թատերգություններ:

Մեծ թվով իրանահյ գրողներ հաճախ պարսկերենի են թարգմանել հայերեն ստեղծագործություններ, որոնց աշխատանքի արդյունքը տպագրվել է Իրանի գրական հանդեսներում կամ օրաթերթերի գրական էջերում:

Հայերը աշխարհի տարբեր երկրներում ցրված լինելով որոշ հայ գրողներ ստեղծագործել են իրենց մայրենի լեզվից բցի այլ լեզուներով և հարստացրել են համաշխարհային գրականության գանձարանը, որոնցից կարելի է հիշել Վիլիամ Սարոյանի, Հանրի Տրոյայի, Հանրի Վեռնոյի և Վահե Քաչայի անունները: Այս հեղինակներից գրեթե բոլորի ստեղծագոծությունները ծանոթ են պարսիկ ընթերցողին: Որոշ իրանահայ գրողներ նույնպես ստեղծագործել են պարսկերենով և իրենց մնայուն դիրքն են գրավել պարսից գրականության մեջ: Նրանցից կարելի է հիշել անցած տասնամյակների հանրահայտ բանաստեղծ Կարոյի և ժամանակակից հայտնի գրող Զոյա Փիրզադի անունները: Այս ցուցակը թերի կլինի եթե չհիշենք նաև Խաչի Խաչերի և Յուրիկ Քարիմ Մասիհիի անունները:

Մյուս կարևոր կետը, որ կարող է իրանցի գրասեր հասարակության համար հետաքրքիր լինել հայ գրականության թարգմանությունն է պարսիկ հանրահայտ գրողների միջոցով:

Ահմեդ Շամլուն աշխարհի տարբեր բանաստեղծների ստեղծագործությունները պարսկերենի թարգմանելով նաև հատուկ ուշադրություն է դարձրել հայ հեղափոխական բանաստեղծ Եղիշե Չարենցի Ամբոխները խելագարված պոեմային և պարսկերենի է թարգմանել նրան, որտեղ նաև չպիտի անտեսել նրա հայուհի կնոջ՝ Այդա Սարգսյանի դերակատարությունը:

Իրանահայ գրողներ Գալուստ Խանենցի և Ռուբեն Հովհաննիսյանի (Ռ. Բեն) հետ իրանցի ժամանակակից բանաստեղծներ Նադեր Նադերփուրի և Հուշանգ Էբթեհաջի (Սայե) համագործակցության արդյունքը Թումանյանի հուծամատյանը անունով մի հատոր է, որ պարունակում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մի քանի բանաստեղծությունների թարգմանությունը:

Չնայած հայ գրականությունը պարսկերենի թարգմանելու ուղղւթյամբ կատարաված աշխատանքին անկասկած բազմաթիվ ստեղծագործություններ դեռ թարգմանության կարոտ են մնում: Հայ բազմաթիվ պատմագիրների աշխատանքներ, որոնք կարող են լույս սփռել երկու ժողովուրդների պատմության անկյունների վրա դեռ մնում են չթարգմանված: Բազմաթիվ համաշխարհային գլուխգործներ, որոնց թարգմանությունը կարող է առվել ցայտուն դարձբել հայի ոգին և բազմաթիվ վերպեր ու արձակ գրվածքներ , որոնք արտացոլում են հայ ժողովրդի կրած ցավն ու տառապանքը կարոտ են թարգմանության: Հույսով ո ինչքան շուտ այդ ստեղծագործությունների թարգմաության ականատես կլինենք:

Read 4140 times Last modified on Շաբաթ, 07 Հուլիսի 2012 07:15

1 comment

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.