ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ01172019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Ֆրանսիան հարավային Կովկաս ներթափանցելու նոր ուղիներ է որոնում
Շաբաթ, 16 Հունիսի 2012 09:09

Ֆրանսիան հարավային Կովկաս ներթափանցելու նոր ուղիներ է որոնում

Rate this item
(0 votes)

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 6-ին հարավային Կովկաս է ուղևորվելու: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությունը, ինչպես նաև էներգակիրները Եվրոպա փոխադրող և Կովկասի տարածաշրջանից անցնող խողովակագծերի անվտանգության ապահովման շուրջ գոյություն ունեցող զգայնությունները կրկնապատկել են Սարկոզու կովկասյան ուղևորությունը:

Սարկոզին հարավային Կովկաս ուղևորվելով ի՞նչ նպատակ է հետապնդում և այդ ուղևորության ընթացքում ի՞նչ հարցեր են լինելու Ֆրանսիայի նախագահի քննարկումների օրակարգում:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 6-ին հարավային Կովկաս է մեկնելու և սկսելու է Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարելիք իր շրջայցը: Սա Ֆրանսիայի մի նախագահի երկրորդ այցն է համարվում տարածաշրջան: Սարկոզիից առաջ 2006 թվականի սեպտեմբերին տարածաշրջան է այցելել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը:

Հարավային Կովկասի տարածաշրջանի երեք երկրներից Հայաստանը պատմական ամենախոր կապեր ունի Ֆրանսիայի հետ: Հայ-ֆրանսիական կապերի անցյալը վերադառնում է դարեր առաջ, որը 11-ից 14-րդ դարերում՝ Կիլիկյան թագավարության օրոք և մասնավորապես Լուսինյան տոհմի իշխանության շրջանում ազգակցական կապերի հաստատմամբ լուրջ տեսք է ընդունում:

Հայ-ֆրանսիական կապերը օսմանյան կայսրության միջոցով 1915 թվականի հայոց Մեծ Եղեռնից և կոտորածներից փրկված մեծ թվով հայերի Ֆրանսիա ապաստանելով ավելի խորացան, այնպես որ այսօր գոյություն ունեցող վիճակագրական տվյալների համաձայն ավելի քան 450 հազար հայեր են բնակվում Ֆրանսիայում ՝ ձևավորելով Եվրոպայի ամենամեծ Սփյուռքը և միշտ էլ ազդեցիկ դերակատարություն են ունեցել այդ երկրում: Միևնույն ժամանակ ինչպես Ֆրանսիայի նախագահն է ընդգծել սեպտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցի ժամանակ, Ֆրանսիան Ռուսաստանից հետո Հայաստանում ներդրում կատարող երկրորդ խոշոր երկիրն է համարվում:

Այս կետերը նկատի առնելով տարբեր դիտանկյուններից կարելի է գնահատել Ֆրանսիայի նախագահի հարավկովկասյան տարածաշրջան և մասնավորապես Հայաստան կատարելիք այցը:

Կովկասի տարածաշրջանը Ռուսաստանի և միջինասիական ու կովկասյան երկրների էներգակիրները Եվրոպա փոխադրող խողովակագծերի պատճառով միշտ էլ եվրոպական երկրների և մասնավորապես Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում է եղել: Ռուսաստանի արտահանած գազին Եվրոպայի կապվածությունը պատճառ է դարձել Ռուսաստանը մի առ ժամանակ մեկ այդ հարցը որպես ճնշման լծակ ծառայեցնի Եվրոպայի դեմ: Այդ պատճառով եվրոպական երկրները իրենց անհրաժեշտ էներգիայի ապահովման, ինչպես նաև Ռուսաստանին ունեցած կախվածությունը պակսեցնելու համար այլընտրանքային ուղիներ են որոնում: Հետևաբար էներգակիրները Միջին Ասիայից Եվրոպա փոխադրելու այլընտրանքային ուղիների և մասնավորապես Տրանսկասպյան նախագծի քննարկումը, որի շուրջ համաձյանագիրը վերջերս է ստորագրվել, Վրաստան և Ադրբեջան կատարելիք այցերում Ֆրանսիայի նախագահի օրակարգի մեջ է լինելու:

Ֆրանսիայի նախագահի տարածաշրջանային ուղևորությունը նաև կարևորվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում այդ երկրի զբաղեցրած համանախագահության դիրքի պատճառով: ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ տարվող հավաքական ջանքերից հետո թվում է հակամարտության կարգավորման ներկա գործընթացը հավաքական ջանքերին զուգահեռ միտված է այդ խմբի համանախագահող երկրների անհատական միջնորդությանը, այնպես որ վերջերս որպես հակամարտության կողմերին ամենամոտիկ երկիր՝ Ռուսաստանի առավել ակտիվացման և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումների ականատես ենք եղել:

Սակայն Ռուսաստանի կողմից ի գործ դրված ջանքերը արդյունավետ չլինելու, ինչպես նաև Կազանում երեք երկրների ղեկավարների նիստի ձախողումից հետո, որի հետ մեծ հույսեր էին կապում, թվում է, թե միջնորդության հերթը հասել է Մինսկի խմբի մյուս համանախագահող երկիր՝ Ֆրանսիային: Ռուսական Ռեգնում լրատվական գործակալությունը տեղյակ աղբյուրների վկայակոչելով նշել է, որ գլխավոր միջնորդի պարտականությունները հնարավոր է՝ Ռուսաստանից փոխանցվեն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Իրականացվելիք փոփոխության հետ մեկտեղ հնարավոր է` գործի դրվեն խաղաղության պարտադրման նոր միջազգային մեխանիզմներ, այդ թվում` ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում ՄԱԿ–ի մանդատով վերահսկվող տարածքի ստեղծում, ինչին կհաջորդի վիճելի տարածքում միջազգային խաղաղապահների տեղակայմանը։

Նկատի առնեկով Ֆրանսիայում հայերի մեծաթիվ ներկայությունը Նիկոլա Սարկոզու կովկասյան ուղևորությունը կարելի է նաև այլ դիտանկյունից քննարկել:

Ֆրանսիան Սարկոզու համար ճակատագրական ընտրությունների սեմին է գտնվում և վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ Սարկոզին և նրան պաշտպանող պահպանողական հոսանքը հառաջիկա ընտրություններում հաղթանակելու համար դժվար ուղի ունեն առջևում: ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացին ակտիվություն փոխանցելու հարցում Սարկոզու հաջողությունը և հավանաբար այդ ուղղությամբ դրական արդյունքի հանգելը կարող է մեծ ազդեցություն ունենալ հառաջիկա ընտրություններում նրան պաշտպանող պահպանողական հոսանքի հեղինակության բարձրացման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ հայերը, որոնք միշտ էլ ազդեցիկ ներկայություն են ունեցել այդ երկրի քաղաքական ասպարեզում սպառնացել են, թե հառաջիկա ընտրություններում պաշտպանելու են այդ երկրի Սոցիալիստական կուսակցությանը և իրենց ձայնը տալու են այդ կուսակցությանը: Ֆրանսահաության այդ որոշման պատճառը պահպանողական հոսանքի վերահսկողության տակ գտնվող Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի մերժումն է: Այդ երկրի ստորին խորհրդարանի ներկայացուցիչները մի քանի անգամ տարբեր բանաձևերով դատապարտել են 1915 թվականին օսմանյան կայսրության միջոցով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը և 2006 թվականի հոկտեմբերին վավերացրել են Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, որը օրենքի ուժ ստանալու համար կարիք ունի Ֆրանսիայի սենատի վավերացման:

Ֆրանսիայի սենատը անցած մայիսին դեմ քվերակեց այդ օրինագծին: Ֆրանսիայի սենատի քվերակության արդյունքների հայտարարման հետ միաժամանակ ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարները սենատի առջև տեղի ուեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին, որ Ֆրանսահայ համայնքը հառաջիկա ընտրություններում իր ձայնը կտա Սոցիալիստական կուսակցությանը:

Մեծ հավանականությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան կատարելիք իր այցի ընթացքում՝ հետևելով այլ երկրների բարձրաստիճան պաշտոնատարների այցերի ընթացքում ավանդաբար հարգվող պետական արարողակարգին այցելելու է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը և հարգելով նրանց հիշատակը և Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վավերացման մասին կրկին խոստումներ տալով փորձելու է ֆրանսահայերի քվեները շահել հոգուտ իր կուսակցության:

Read 2418 times Last modified on Շաբաթ, 07 Հուլիսի 2012 07:14

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.