ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երկ08102020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Յօդւածներ Ֆրանսիայի Ազգային ժողովում ցեղսպանության մերժումը քրեականացնող օրինագծի վավերացումը՝ պարտություն Թուրքիայի արտաքին քաղաքականության համար
Շաբաթ, 16 Հունիսի 2012 09:11

Ֆրանսիայի Ազգային ժողովում ցեղսպանության մերժումը քրեականացնող օրինագծի վավերացումը՝ պարտություն Թուրքիայի արտաքին քաղաքականության համար

Rate this item
(0 votes)

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, Ֆրանիայի Ազգային ժողովը վավերացրեց մի օրիանգիծ, որի համաձայն հայոց ցեղասպանությունը մերժողները մինչև մեկ տարվա ազատազրկման և 45 եվրո տուգանքի են դատապարտվելու: Այդ օրինագիծը Ֆրանսիայի Վերին պալատում՝ սենատում, հաստատվելուց հետո օրենքի ուժ կստանա:

Այդ օրինագծի վավերացումից հետո Թուրքիան իրագործեց այդ կապակցությամբ նախօրեին հնչեցրած սպառնալիքները և Ֆրանսիայից հետ կանչելով իր դեսպանին հայտարարեց, թե քննարկում է փոխադարձ քայլերի դիմելու հարցը: Նկատի առնելով, որ ավելի վաղ՝ 2011 թվականի մայիսին, Ֆրանսիայի Սենատը մերժել էր նմանատիպ մի օրինագիծ, նոր օրինագիծը ի՞նչ նպատակով է ներկայացվել: Որո՞նք են այդ հարցում Թուրքիայի չափից ավելի նյարդայնացման պատճառները և հիմնականում ինչի՞ մասին է խոսում այդ օրինագիծը:

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը մի օրինագիծ վավերացրեց, որի համաձայն 1915 թվականին հայոց ցեղասպանությունը մերժողները մինչև մեկ տարվա ազատազրկման և 45 հազար եվրո տուգանքի են դատապարտվելու: Ֆրանիսայի օրենքների համաձայն այդ օրինագիծը Վերին պալատում՝ Սենատում վավերացվելուց հետո օրենքի ուժ կստանա: 2006 թվականի հոկտեմբերին նման մեկ օրինագիծ էր հաստատել Ֆրանսիայի Ազգային ժողովը, որը երկար ձգձգումներից հետո 2011 թվականի մայիսին մերժվեց Ֆրանսիայի Սենատի կողմից: Նախկին օրինագիծը մշակվել էր Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության նախկին առաջնորդ և հառաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու՝ Ֆրանսուա Օլանդի միջոցով: Ֆրանսիայի գործող նախագահ Նիկլո Սարուկզին նախագահական ընտրություններից առաջ գրավոր կերպով խոտացել էր, որ Սենատում սատարելու է հիշյալ նախագծին: Սակայն 2011 թվականի ապրիլի 30-ին մոռանալով իր նախկին խոստումները Սարկուզին հայտարարեց, թե չի պաշտպանելու այդ օրինագիծը: Ի հետևումն դրա՝ Սենատում մեծամասնություն կազմող Ֆրանսիայի Ժողովրդական շարժման միության խմբակցությունը դեմ գնաց այդ օրինագծին: Անցած սեպտեմբերի 26-ին Օլանդը սոցիալիստական կուսակցության հետ սերտ կապեր ունեցող և աշխարհի տարբեր երկրներում Հայ Դատի հանձնախմբերի միջոցով հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման հարցը հետապնդող ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ շարունակելու է Սենատում սատարել այդ օրինագծին: Այդ արտահայտություններից ընդամենը մի քանի օր անց Նիկոլա Սարկուզին հոկտեմբերի 6-ին և 7-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ հարգանքի տուրք մատուցելով հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին Թուրքիային կոչ արեց առերեսվել իր պատմության հետ և հայտարարեց, որ եթե Թուրքիան մինչև տարվերջ պաշտոնապես չընդունի հայոց ցեղասպանությունը Ֆրանսիան վավերացնելու է հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը: Ըստ երևույթին Սարկուզին նախաձեռնությունը նախագահական ընտրություններում իր սոցիալիստ մրցակից՝ Ֆրանսուա Օլանդից խլելու համար Վալերի Բուայերի միջոցով ընթացքի մեջ է դրել այդ օրինագիծը: Նկատի առնելով որ նախկին օրինագիծը լիովին չի հանվել օրակարգից թվում է, թե Սարկուզու գլխավորած Ֆրանսիայի աջակողմյան հոսանքը նոր նախագիծ ներկայացնելով փորձել է արխիվներին հանձնել նախկին օրինագիծը: Նոր օրինագիծը նախորդի հակառակ, որ միայն քրեականացնում էր հայոց ցեղասպանության մերժումը ընդհանուր բնույթ է կրում ու թեև լրատվություններում հիշվում է, որպես Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծ անվամբ, սակայն վերաբերում է բոլոր այն ցեղասպանությունների մերժմանը, որոնց պաշտոնապես ճանաչել է Ֆրանսիայի կառավարությունը, այդ թվում հայոց ցեղասպանությունը և համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում հրեաների կոտորածները:

Թեև որոշ փորձագետներ համոզված են, որ Ֆրանսիայի շուրջ 400 հազար հոգանոց համայնքի ձայները չեն կարող ճակատագրական դերակատարություն ունենալ այդ երկրի ընտրություններում, բայց պիտի նկատի ունենալ, որ թե Սոցիալիստական կուսակցությունը և թե ներկա ղեկավարող հոսանքը այդ օրիանգծի վավերացման հարցում միմյանցից առաջն անցնելով նպատակ ունեն այդ երկրի հայկական համայնքի ձայները շահելուն զուգահեռ արդարության և մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես գալ թե Ֆրանսիայի և թե աշխարհի հասարակական կարծիքի առջև: Այդ պատճառով էլ Ֆրանսուա Օլանդը օրինագծի հաստատման հնգամյա հապաղման համար քննադատելով Սարկոզուն նրան մեղադրել է այդ օրինագիծը ընտրարշավային չարաշահման ենթարկելու մեջ: Օլանդը ի դեպ հայտարարել է, թե սոցիալիստ պատգամավորները հինգ տարի առջվա նման կողմ են քվերակել այդ օրինագծին:

Ինչպես սպասվում էր այդ օրինագծի վավերացումը հանդիպեց Թուրքիայի խիստ հակազդեցության: Թուրքիայի պաշտոնատարները, որոնք Հայաստան կատարած այցի ժամանակ Սարկոզու կատարած արտահայտությունների պատճառով խիստ քննադատության էին ենթարկել նրան, հիշյալ օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում ներառվելու լուրը հրապարակվելով սպառնացին, որ այդ օրինագծի վավերացումը բացասական հետրևանքներ է ունենալու և ազդելու է թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա: Թուրքիայի կառավարությունը, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում օրիանգծի քննարկման սեմին պատվիրակություններ Ֆրանսիա գործուղելով և տարբեր խորհդակցություններ անցկացնելով փորձել էր կանխել այդ օրինագծի վավերացումը, իր ջանքերը ձախողված տեսնելով իրագործեց իր հնչեցրած սպառնալիքների մեկ մասը և առաջին քայլով Ֆրանսիայից հետ կանչեց իր դեսպանին և հայտարարեց, թե առկախում է Ֆրանսիայի հետ մշակութային և տնտեսական բոլոր հարաբերությունները և իրականացվող համատեղ նախագծերը: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը որ խիստ զայրացած էր Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսային կապ հաստատելու իր ցանկությունը Նիկոլա Սարկոզու կողմից անպատասխան մնալու պաճառով, այդ օրինագիծը վավերացվելուց հետո Ալժիրում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրեց Ֆրանսիային, իսկ Սարկուզին ի պատասխան հայտարարեց, թե որևէ երկիր և առավել ևս Թուրքիան իրավունք չունի պատմության դասեր տալու Ֆրանսիային: Նկատի առնելով, որ բազմաթիվ երկրներ պաշտոնապես ճանաչել են հայոց ցեղասպանությունը և դրա մերժումը քրեականացնող նման օրենքներ են գործում Շվեյցարիայում և Սլովակիայում, մինչդեռ Թուրքիան նրանց հանդեպ նման սպառնլիքներ չի հնչեցրել, Ֆրանսիայի Ազգային ժողովի հաստատած օրինագծի հանդեպ Թուրքիայի նման հակազդեցությունը խորհելու տեղիք է տալիս:

Ֆրանսիան խստորեն ընդդիմանում է ԵՄ-ին Թուքիայի անդամակցությանը: Ֆրանսիան Թուրքիայի անդամակցության համար հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նման նախապայմաններ ներկայացնելով փորձել է ի դերև հանել ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի փայփայած հույսերը: Ֆրանսիայի Ազգային ժողովում հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի վավերացումը ընտրարշավային բնույթ կրելուն զուգահեռ իրականության մեջ Թուրքիայի դեմ ուղղված ճնշումները խստացելու նպատակն է հետապնդում: Նաև միջնարևելյան զարգացումների և հատկապես Սիրիայի վերջին իրադարձությունների կապակցությամբ Թուրքիայի ընդունած դիրքորոշումները և այդ տարածաշրջանում իր ներազդեցության ոլորտն ընդլայնելուն ուղղված Թուրքիայի ջանքերը հեռու չեն մնացել Ֆրանսիայի տեսադաշտից, որը Օսմանյան կայսրության փլուզումից հետո այդ տարածարջանը ավանդական կերպով իր ներազդեցության ոլորտն է համարում: Ֆրանիան այդ օրինագիծը վավերացնելով կրկին անգամ մարտահրավեր է նետել Թուրքիայի արդարատեչական և մարդու իրավունքների պաշտպանության հավակնություններին:

Ֆրանսիայի Ազգային ժողովում հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի վավերացումից մեկ շաբաթ առաջ՝դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը, որը Թուրքիայից պահանջում է հարգել կրոնական արարողություններ կատարելու քրիտոնյաների իրավունքները և իսկական տերերին վերադարձնել հայերից, ասորիներից, հույներից ու այլ քրիստոնյաներից առգրավված եկեղեցիներն ու ունեցվածքը: Թեև հիշյալ բանաձևը Ֆրանսիայի Ազգային ժողովի վավերացրած օրինագծի նման պարտադիր բնույթ չունի, սակայն նրան զուգահեռ Թուրքիայի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ռազմավարության կրած պարտության մասին է վկայում: Թուրքիան, որ Սիրիայի իրադարձությունների հարցում արևմուտքին համաքայլ քաղաքականություն որդեգրելով և իր տարածքում ՆԱՏՕ-ի հրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հետ համաձայնելով փորձում էր ամրագրել տարածաշրջանային դերակատար գլխավոր ուժ լինելու իր դիրքերը, իր դաշնակից ՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ՝ Ֆրանսիայի կողմից նման բանաձևերի և օրինագծերի վավերացման է հանդիպել և այսօր միայն այնպիսի սպառնալիքներ է հնչեցնում, որոնց գործադրման պարագային՝ փորձագետների հավաստատմամբ գլխավոր տուժողը Թուրքիայի տնտեսությունն է լինելու:

Այս միջոցին իրական հաղթողը Եվրոպայում և հատկապես Ֆրանսիայում գործող հայկական հզոր լաբին է, որ իրատեսական քաղաքականություն որդեգրելով և քաղաքական բոլոր կողմերի հետ ազդեցիկ խորհրդակցություններ անցկացնելով հաջողել է Ֆրանսիայի Ազգային ժողովում վավերացնել հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը և հույսով է, որ հառաջիկա փետրվար կամ մարտ ամիսներին՝ նախքան Ֆրանսիայի նախագահական ընտրությունները նաև Ֆրանսիայի Սենատի դրական քվեները շահել այդ օրինագծի համար, ինչը Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններում տիրող ներկա լարվածությունը նկատի առնելով այնքան էլ հեռու չի թվում և կարող է նման օրենքներ վավերացնելու համար օրինակ ծառայել եվրոպական այլ երկրների համար:

Read 1133 times Last modified on Շաբաթ, 07 Հուլիսի 2012 07:13

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.