ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք05212019

Last update03:42:55 AM

«Սիրո ու համերաշխության» հեղափոխության արդյունքում ձեւավորված միջավայրում, երբ նախկին իշխանությունների ու մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքներ տալն ու գործ սարքելը արդեն ոչ թե ավանդույթի, այլ բիզնեսի է վերածվել, իսկ երախտագիտությունը դարձել է անգտանելի իր, այս տողերը երախտիքի խոսք է ուղղված մի մարդու որին այսօր շատերը փորձում եմ ուրանալ, չտեսնելու տալով նրա կատարած մեծ գործը», - գրում է արտասահմանում բնակվող քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ու պատմում. «2002 թվականի նոյեմբերի 27-ից 30-ը Թեհրանի հայոց թեմի պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցում էի Երեւանում գումարված Համահայկական երիտասարդական առաջին խորհրդակցությանը: Խորհրդակցության շրջանակներում, բացի պաշտոնական քննարկումներից, ծրագրվել էին հանդիպումներ պետական պաշտոնատարների, այդ թվում՝ վարչապետ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Խորհրդակցության ամփոփիչ նիստը գումարվեց Ծաղկաձորում, որին մասնակցեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպման ընթացքում տարբեր երկրների պատվիրակությունների անդամները ելույթներ ունեցան: Ինչպես միշտ ամենալուռն Իրանի պատվիրակության անդամներն էին: Ելույթներին հատկացված ժամանակը մոտենում էր ավարտին, երբ, ի վերջո, մտքերս ժողովելով որոշեցի երախտագիտության խոսք ասել: Միայն մեկ ելույթի հերթ էր մնացել ու վեր բարձրացված բազմաթիվ ձեռքեր կային: Իմ բախտից մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանը, հավանաբար նկատելով դահլիճի այդ հատվածի լուռ լինելը, վերջին խոսքի իրավունքը տվեց ինձ: Այդ տարի մի քանի անգամ տարբեր պատվիրակությունների կազմերում Հայաստան այցելելու բախտ էի ունեցել ու որպես սփյուռքահայ չէի կարող թաքցնել հատկապես Երեւանում մեծ թափով իրականացվող շինարարական աշխատանքների, նաեւ փողոցների ու շենքերի մաքրման ու գեղեցկացման կապակցությամբ հիացմունքս: Հիացած էի հատկապես Երեւան-Սեւան ասֆալտապատ ճանապարհով, որն ընդամենը քանի ամիսներ առաջ չափազանց անմխիթար վիճակում էր: Ձմեռային ցուրտ առավոտյան Օպերայի շենքի դիմացի մայթը սալահատակող բանվորի ու եռանդով աշխատանքի մեկնող մարդկանց դեմքի ժպիտն ու գոհ հայացքները չէին կարող ուրախություն չպատճառել նաեւ ինձ: Որոշեցի խոսել ոչ թե խորհրդակցության նիստերի արդյունքների այլ Հայաստանում իրականացվող աշխատանքների մասին»:

Ռ. Մարգարյանը հիշում է, որ Թեհրան վերադառնալուց հետո իմացել է, որ իր ելույթը, եթե չի սխալվում, միակն էր եղել, որ ամբողջությամբ հեռարձակվել էր «Հ1»-ի «Հայլուր» ծրագրով ու բարեկամներից մեկը հասցրել էր դա արձանագրել տեսաերիզի վրա. «Հիշում եմ, որ ելույթս չափազանց դրական արձագանք ունեցավ նաեւ մեր համայնքում: Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր մասնակցել նախագահական երկրորդ շրջանի ընտրություններին, իսկ նրա թեկնածությունը պաշտպանում էր ՀՅԴ-ն, որը մեծ ներազդեցություն ունի Թեհրանի հայոց թեմում: Սա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իմ առաջին հանդիպումն էր, բայց ոչ վերջինը: Տարիներ անց, երբ նա արդեն նախագահ չէր, Իրանի կառավարության հրավերով իր տիկնոջ՝ Բելլայի հետ մեկ անգամ եւս եղավ Իրանում: Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովում զբաղեցրած պաշտոնիս բերումով պատիվը ունեցա Թեհրանի «Հայոց Ակումբ»-ում մեկ անգամ եւս նրա հետ ընթրիքի սեղանի նստել ու խմել մեր Հայաստանի ու Արցախի կենացը: Վերջում չեմ կարող կարեւորությամբ չարձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի միակ նախագահն է, որի օրոք Երեւան այցելած Իրանի նախագահ Մոհամմեդ Խաթամին այցելելով Ծիծեռնակաբերդ՝ հարգեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ինչը եղավ առաջինն ու վերջինը»:

Եզրափակելով խոսքը՝ քաղաքագետը մեջբերում է պարսկական հայտնի առածը. «Միայն չգրված թելադրությունն է, որ սխալներ չի ունենում»: Կատարված ահռելի մեծ ծավալով աշխատանքի ընթացքում բացթողումները ոչ միայն թույլատրելի, այլ բնական են, հատկապես եթե դրանք ինչ-որ տեղ գործ ունեն երկրի անվտանգության հետ, իսկ քարեր առաջինը նրանք կարող են նետել, ովքեր կհավակնեն թե իրենք բացարձակ անմեղներ են»:

https://iravunk.com/news/74498

Published in Լուրեր