ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Կիր12082019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Աշխարհի ամենաարագ ինտերնետն ունեցող երկրները. Հայաստանը զիջում է Վրաստանին, սակայն առաջ է Ադրբեջանից
Ուրբաթ, 24 Մայիսի 2013 12:00

Աշխարհի ամենաարագ ինտերնետն ունեցող երկրները. Հայաստանը զիջում է Վրաստանին, սակայն առաջ է Ադրբեջանից

Rate this item
(0 votes)

NetIndex ընկերությունը հրապարակել է Ինտերնետի արագության վարկանիշային աղյուսակը, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ աշխարհի 182 երկրների թվում ամենաարագ ինտերնետն ունի Հոնկոնգը։ Այս երկրում համաշխարհային ցանցի արագությունը վայրկյանում 46.54 մեգաբիթ է։

Երկրորդ տեղում է հայտնվել Լիտվան՝ 37.82 մեգաբիթ/վայրկյան ցուցանիշով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թայվանը՝ 36.78 մեգաբիթ/վայրկյան ցուցանիշով։

Աշխարհի ամենաարագ ինտերնետն ունեցող երկրների լավագույն տասնյակում են հայտնվել նաև Անդորան (35.41 մեգաբիթ/վայրկյան), Լյուքսեմբուրգը (34.01 մեգաբիթ/վայրկյան), Նիդեռլանդները (32.47 մեգաբիթ/վայրկյան), Հարավային Կորեան (32.12 մեգաբիթ/վայրկյան), Շվեդիան (31.24 մեգաբիթ/վայրկյան), Սինգապուրը (30.84 մեգաբիթ/վայրկյան) և Ճապոնիան (30.70 մեգաբիթ/վայրկյան)։

Իսկ ինչ վերաբերում է վարկանիշային աղյուսակում Հայաստանի զբաղեցրած տեղին, ապա այն գտնվում է 79-րդ հորիզոնականում՝ արձանագրելով 7.23 մեգաբիթ/վայրկյան ցուցանիշ։ Ռուսաստանը գտնվում է 26-րդ հորիզոնականում (19.15 մեգաբիթ/ վայրկյան), Վրաստանը՝ 52-րդ (12.18մ մեգաբիթ/վայրկյան), Թուրքիան՝ 68-րդ (8.17 մեգաբիթ/ վայրկյան), Ադրբեջանը՝ 119-րդ (4.06 մեգաբիթ/վայրկյան), Իրանը՝ 163-րդ տեղում (2.17 մեգաբիթ/վայրկյան)։

Վարկանիշային աղյուսակի տվյալների համաձայն՝ աշխարհում ամենադանդաղ ինտերնետը Մալավիում է, որտեղ դրա արագությունը կազմում է 0.88 մեգաբիթ/վայրկյան։

 

Read 1413 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.