ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Կիր12082019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Թուրքիայի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը Մինսկի խմբում այդ երկրի դերակատարության ընդլայնումն է ցանկացել
Ուրբաթ, 24 Մայիսի 2013 12:02

Թուրքիայի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը Մինսկի խմբում այդ երկրի դերակատարության ընդլայնումն է ցանկացել

Rate this item
(0 votes)

Թուրքիայի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն և տարբեր երկրներում Թուրքիայի նախկին դեսպան Ալև Քիլիքը ուրբաթ օրը ակնարկելով այն կետին, որ Թուրքիան պատրաստ է ընդլայնել Մինսկի խմբում իր դերակատարությունը, հայտարարել է. «Թեև Թուրքիան Մինսկի խմբի 11 անդամներից մեկն է համարվում, սակայն մինչ օրս չի ստանձնել նրա համանախագահությունը»:

Նա ավելացրել է, որ կամ Թուրքիան պիտի հանդես գա այդ խմբի համանախագհներից մեկի դերում և կամ պիտի ինչ-որ ելք գտնի այդ խմբում իր պատասխանատվությունների շրջանակի ընդլայնման համար:

Նա ընդգծելով այն կետը, ո Թուրքիան փորձում է ազդեցիկ դերակատարություն ունենալ Մինսկի խմբում ընգծել է. «ԼՂ-ի հակամարտությունը արգելք է հանդիսանոմ հարավային Կովկասի, Սև ծովի և Ասիայի կենտրոնական տարածաշրջաններում համագործակցությունների ընդլայնմանը»:

Read 553 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.