ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Կիր12082019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Բաքվի պաշտոնյան ասում է, որ հայը կարող է գրանցվել Ադրբեջանի նախագահի ընտրություններում որպես թեկնածու
Ուրբաթ, 24 Մայիսի 2013 12:04

Բաքվի պաշտոնյան ասում է, որ հայը կարող է գրանցվել Ադրբեջանի նախագահի ընտրություններում որպես թեկնածու

Rate this item
(0 votes)

Բաքվում ծնված Գրիգորի Այվազյանին, ով ներկայումս գլխավորում է Երևանում Ադրբեջանահայերի ասամբլեան, կտրամադրվի Ադրբեջանում նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունք, եթե նա ապացուցի իր քաղաքացիությունը և ներկայացնի համապատասխան փաստաթղթեր, հինգշաբթի Բաքվում հայտարարել է ընտրական մարմնի ներկայացուցիչը:

Անցյալ շաբաթ Այվազյանը բացահայտել է իր ծրագիրը՝ մասնակցելու Ադրբեջանում անցկացվելիք նախագահի առաջիկա ընտրություններին, որի հետ Հայաստանը 1990-ականների սկզբին պատերազմել է, և այժմ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվում է:

Այվազյանը, որի կազմակերպությունը պաշտպանում է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների շահերը, ասել է, որ ադրբեջանահայերն առաջադրել են իր թեկնածությունը, և ինքը պատրաստ է ընդունելու նրանց կամքը: Նա նաև պնդել է, որ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում կմեկնի Բաքու ու կհաղթի ընտրություններում` ստանալով 60 տոկոս ձայն:

«Եթե մեզ չգրանցեն, Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատվի որպես ֆաշիստական պետություն»,- ասել էր Այվազյանը Երևանում մայիսի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Ազեր Սարիևը 1news.az-ին տված հարցազրույցում երեկ հայտնել է, որ Այվազյանը կարող է Ադրբեջանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել, եթե ճիշտ կատարի համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը՝ համապատասխան օրենսդրության նորմերին համապատասխան:

Ադրբեջանում նախագահի ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին: Երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, ով 2003-ին փոխարինել է իր հանգուցյալ հորը՝ Հեյդար Ալիևին, երկրի ղեկավարի պաշտոնում, առաջադրվելու է երրորդ անգամ անընդմեջ, հաշվի առնելով երկրի ճնշված ընդդիմությունը և լռեցված այլախոհությունը, ակնկալվում է, որ ջախջախիչ հաղթանակ կտանի:

Read 1450 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.