ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Կիր12082019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Հայ միգրանտները հնարավոր է Ռուսաստանից շրջվեն դեպի ԵՄ գոտի
Ուրբաթ, 24 Մայիսի 2013 12:08

Հայ միգրանտները հնարավոր է Ռուսաստանից շրջվեն դեպի ԵՄ գոտի

Rate this item
(0 votes)

Մինչ Հայաստանը փորձում է կարգավորել հարաբերությունները Եվրոպական միության հետ, Ռուսաստանն աստիճանաբար խստացնում է միգրացիոն քաղաքականությունը, և միանգամայն հնարավոր է, որ շուտով Հայաստանից էմիգրացիոն հոսքերը փոխեն ուղղությունը:

Ռուսաստանն ընդունել է օրենք, որի համաձայն 2015 թ. հունվարի 1-ից հետխորհրդային հանրապետություններից միգրանտները երկիր մուտք կգործեն արտասահմանյան անձնագրերով, ընդ որում, կայարաններում նրանց կդիմավորեն միգրացիոն կենտրոնները, որտեղ նրանք հաշվառման կկանգնեն: Այժմ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է անայցագրային ռեժիմ:

Այս որոշումը Ռուսաստանի կառավարությունը բացատրում է նախկին ԽՍՀՄ-ից միգրանտների շրջանում հանցավորության բարձր մակարդակով և միգրանտների հոսքը կրճատելու անհրաժեշտությամբ: Ընդսմին, Վլադիմիր Պուտինը հանձնարարական է տվել չխոչընդոտել երկիր բարձրակարգ մասնագետների մուտքը:

Բացի այդ, Ռուսաստանը մտադիր է ընդունել օրենք, որի համաձայն երիտասարդ տղամարդ միգրանտները պարտադիր կարգով պետք է ծառայեն ռուսական բանակում, եթե նույնիսկ ծառայել են իրենց երկրների բանակում: Այս օրենքը հաստատ կփոխի Ռուսաստան մեկնել ցանկացող բազում հայ երիտասարդների որոշումը:

Ընդ որում, Հայաստանը մտադիր է Եվրամիության հետ կնքել Ասոցացման համաձայնագիր, որը նաև ենթադրում է այցագրային ռեժիմի դյուրացում: Դյուրացման մասին մի ակտ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է դեռ դեկտեմբերին, սակայն այն մինչ այժմ Եվրախորհրդարանը չի վավերացրել: Ինչպես ասում են եվրոպացի փորձագետները, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հայ միգրանտների կտրուկ աճի վտանգ կա:

Այժմ Հայաստանից աշխատանքային միգրանտների 90%-ը փող վաստակելու նպատակով մեկնում է Ռուսաստան: Հայաստանում տրանսֆերտների 85%-ը նույնպես ստացվում է Ռուսաստանից, ինչն ապահովում է Հայաստանի սպառողական շրջանառության գրեթե երրորդը:

Ռուսաստան են մեկնում հիմնականում այն մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատելու շինարարությունում, ոչ որակյալ աշխատանքի և ոչ լավագույն պայմաններով: Տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների ոլորտի պրոֆեսիոնալները նախընտրում են մեկնել ԱՄՆ: Ուսանողները, ինչպես նաև օտար լեզուներին տիրապետող անձինք ջանում են ընկնել եվրոպական երկրներ:

Արտագաղթը դառնում է Հայաստանի համար հիմնական խնդիր, թեև իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ մարդիկ գտել են իրենց ընտանիքները պահելու ոչ վատ եղանակ: Սակայն մեկնողների մեծ մասը, հատկապես դեպի Արևմուտք, այլևս չի ցանկանում վերադառնալ: Շատ դեպքերում ընտանիքներ են քայքայվում, ճակատագրեր խեղվում:

Հայաստանն ինքը պետք է շահագրգռված լինի Ռուսաստանի հետ միգրացիայի կարգավորման մասին համաձայնագիր կնքելու մեջ: Սակայն առայժմ Երևանը նախընտրում է չզբաղվել միգրացիայի խնդիրներով՝ ենթարկվելով այն օրենքներին, որոնք ընդունում են այն երկրները, ուր ուղղվում են հայերը՝ փող վաստակելու, արդարության կամ ինքնիրացման հնարավորության փնտրտուքով:

 

Read 1945 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.