ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Կիր12082019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Մեր պատասխանը Իսրայելին ու Ադրբեջանին
Երկուշաբթի, 27 Մայիսի 2013 21:43

Մեր պատասխանը Իսրայելին ու Ադրբեջանին

Rate this item
(0 votes)

1967 թվականին, հունիսի 6-ի արաբ-իսրայելական պատերազմից հետո, ԽՍՀՄ-ը ձեռնամուխ եղավ պետական հակասեմիտիզմի քաղաքականությանը, ինչը հրեա բնակչությունն իր վրա լիովին զգաց: Միեւնույն ժամանակ, ԽՍՀՄ տարածքում ոչ մի տեղ հակասեմական հարձակումներ տեղի չունեցան, բացի Ադրբեջանից: Բաքվում 1967 թ. հունիսին տեղի ունեցավ ադրբեջանական երիտասարդության երթը հակասեմական պաստառներով, ընդ որում՝ այդ ակցիային մասնակցեցին ադրբեջանական մտավորական հայտնի ընտանիքների ներկայացուցիչներ:

Այդ օրերին, Վիդադի փողոցում, Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչը սպանեց հրեական ընտանիքի երեխայի: Երեխան սպանվեց՝ նրա գլուխը խփեցին պատին:

Այն, թե իբր Ադրբեջանում ավանդաբար չի եղել հակասեմիտիզմ՝ կեղծիք է: Բաքուն Կիեւի եւ Ռիգայի հետ մեկտեղ մշտապես եղել է հակասեմականության կենտրոն, ընդ որում՝ բավական որոշակի էթնիկ հատկանիշով: Այս երեւույթի պատճառները չափազանց խորն ու բարդ են եւ դուրս՝ փոքրածավալ մեկնաբանության սահմաններից:

Ներկայում Իսրայելն ու Ադրբեջանը փորձում են ցուցադրել խնդիրների բացակայություն եւ սերտ բարեկամություն, «լռության դաշինքի» մակարդակում: Անշուշտ, այս փորձերը կավարտվեն արտաքին քաղաքականության ոլորտում Ադրբեջանի խոշոր պարտությամբ, իսկ այդ ծրագրերից կշահեն, իհարկե, Թուրքիան ու Իսրայելը:

Ի՞նչ կարող էր անել Հայաստանն այն իրավիճակում, երբ Իսրայելը զանգվածաբար զենք է մատակարարում Ադրբեջանին, ինչն այդպես էլ չի ստացել միջազգային հանրության գնահատականը:

Հայստանի համար ողջամիտ կլիներ որոշակի դեր խաղալն ԱՄՆ եւ Իրանի միջեւ լարվածության նվազեցման հարցում, որոնք վերջին շրջանում ցուցաբերել են վարքի փոխադարձ ընդունելի ոճ մշակելու ձգտում:

Այսպես թե այնպես, միջազգային ասպարեզում ԱՄՆ եւ Իրանը ստիպված են ձեւավորել «վստահության գոտիներ»: Երկու պետությունները չեն կարող չհասկանալ, որ Առաջավոր Ասիայում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվորեն հանգեցրել է Իրանի դիրքերի ու ազդեցության ուժեղացման: Միեւնույն ժամանակ, Իրանի զուսպ քաղաքականությունը նպաստել է Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ ծրագրերի հաջողությանը:

Նման իրավիճակում միշտ զանազան նախաձեռնությունների հնարավորություն կա, եւ դրանք պետք է իրականացվեն: Ինչու Երեւանը չդառնա ամերիկացիների ու իրանցիների շփումների տեղ: Ճիշտ է, այդ ճանապարհին որոշ խոչընդոտներ կան, սակայն դրանք ներկայում մտացածին են եւ չունեն էական նշանակություն:

Եթե Հայաստանը եւ ԱՄՆ հայկական կազմակերպությունները, ավանդական խնդիրներին զուգահեռ, զբաղվեին նաեւ քաղաքական խնդիրներով, կարելի կլիներ միջազգային հարաբերություններում Հայաստանի համար ավելի գերադասելի իրավիճակ ակնկալել: Ճիշտ ժամանակն է պատասխանել Իսրայելին ու Ադրբեջանին:

Իգոր Մուրադյան

Read 1965 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.