ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Կիր12082019

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունն անդրադառնում է նաեւ Ղարաբաղի խնդրին
Երկուշաբթի, 27 Մայիսի 2013 21:47

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունն անդրադառնում է նաեւ Ղարաբաղի խնդրին

Rate this item
(0 votes)

Այսօր՝ մայիսի 27-ին Ղրղըզստանի մայրաքաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման եւ այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը։

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են եւ հավանության են արժանացրել արդի միջազգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագիծը, որով եւս մեկ անգամ պետությունները վերահաստատել են անդամ պետությունների մոտեցումները միջազգային եւ տարածաշրջանային օրակարգում առկա հարցերի նկատմամբ։   Հայտարարությունը անդրադառնում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այս առումով մասնավորապես նշված է.

«ՀԱՊԿ անդամ երկրները վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարեւորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:

Այնուհետեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որտեղ քննարկվել են կազմակերպության անդամ երկրների անվտանգության սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման հարցերը։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, անվտանգության խորհրդների քարտուղարները ստորագրել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի պատրաստման եւ խաղաղապահ առաքելությունների իրականացման մասին որոշումը, 2013թ. երկրորդ կեսին եւ 2014թ. առաջին կեսին արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցությունների ծրագիրը, համաձայնեցրել կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Read 1894 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.