ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են հայկական մշակութային հուշարձանները եւ զուգահեռ միջմշակութային երկխոսության համաժողով անցկացնում
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013 22:42

Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են հայկական մշակութային հուշարձանները եւ զուգահեռ միջմշակութային երկխոսության համաժողով անցկացնում

Rate this item
(0 votes)

Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանն իրենց «հանդուրժողականությունը» եւ «մարդասիրությունը» ցույց տալու հերթական փորձն են ձեռնարկել:

Այսպես, այսօր Բաքվում մեկնարկում է միջմշակութային երկխոսության համաժողովը: Միջոցառման հիմնական գործընկերներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Միջքաղաքակրթական դաշինքը, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն միջազգային կառույցների ղեկավարներ, նախարարներ, փորձագետներ, գիտնականներ, ուղեղային կենտրոնների ղեկավարներ՝ հարյուրից ավելի երկրներից: Նախատեսվում է քննարկել միջմշակութային հարաբերությունների բնականոն զարգացմանը խոչընդոտող հարցեր, միջմշակութային երկխոսության հայեցակարգային, քաղաքական եւ գործնական ասպեկտները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ընդ որում, ոչ լրատվամիջոցները, ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԽ-ն չեն հետաքրքրվում՝ ի՞նչ երկխոսության մասին է խոսքն այն երկրում, որը պետական մակարդակով զբաղվում է  այլ ազգի մշակութային ժառանգության ոչնչացմամբ, տվյալ դեպքում՝ հայ: Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են ջնջել հայերի գոյության հետքերը՝ բառիս բուն  իմաստով բուլդոզերներով քանդելով Նախիջեւանի խաչքարերը:  Կատարած հանցագործությունների հետքերն ամբողջովին թաքցնելու համար Ջուղայում արգելվել է արտասահմանցի դեսպանների մուտքը:  Ադրբեջանի իշխանությունների  «հանդուրժողականության» մասին են խոսում Բաքվում եւ Սումգայիթում տեղի ունեցած հայոց ջարդերը, հակահայկական անվերջ հայտարարությունները, Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց Ադրբեջան մուտք գործելն արգելելը:

Read 744 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.