ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Աչքի զարնող բացակայություն. Հայաստանի նախագահը չի մասնակցել Կենտրոնական Ասիայի հարցերին նվիրված ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013 22:46

Աչքի զարնող բացակայություն. Հայաստանի նախագահը չի մասնակցել Կենտրոնական Ասիայի հարցերին նվիրված ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին

Rate this item
(0 votes)

Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին չեն մասնակցել ռազմական դաշինքի վեց անդամներից երկուսի՝ Հայաստանի և Բելառուսի նախագահները: Սերժ Սարգսյանը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, բացակայում էր, քանի որ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը, և նա որոշել էր մասնակցել միջոցառումներին:

Սակայն, ինչպես նշել են փորձագետները, Սերժ Սարգսյանի հրաժարվելը Ռուսաստանի դեմ դեմարշի էր նման: Թե ինչո՛վ է պայմանավորված դեմարշը, հնարավոր է միայն ենթադրել. Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, Ռուսաստանը բարձրացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, Ռուսաստանը համառորեն խոչընդոտում է Հայաստանի եվրոպական ինտեգրումը:

Սակայն, ըստ ամենայնի, գոյություն ունի նաև մեկ այլ պատճառ: Գագաթնաժողովի հիմնական հարցը, ինչպես ասել է նիստի արդյունքներով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակի զարգացումն է՝ պայմանավորված 2014-ին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորախմբի առաջիկա դուրսբերմամբ: Ճիշտ է, անդրադառնալով ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հարցին՝ Բորդյուժան նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դրան դեռ պատրաստ չէ: «Մենք ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից ՀԱՊԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին ոչ մի պատասխան չենք ստացել»,- եզրափակել է նա:

Այնուամենայնիվ, Բիշքեկում հավաքվել էին Կենտրոնական Ասիայի երկրների՝ Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները, քանի որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը նախևառաջ նրանց է վերաբերում:

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ն կարող է Կենտրոնական Ասիայում իրավիճակի համար պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի և նրա ՀԱՊԿ-ի վրա: Սա կլինի չափազանց ծանր պատասխանատվություն, քանի որ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը կհանգեցնի թե՛ նարկոթրաֆիքի բարձրացմանը և թե՛ ահաբեկչության արտահանմանը Աֆղանստանից:

Հնարավոր է, Սերժ Սարգսյանը չէր մեկնել Բիշքեկ՝ ի ցույց դնելու Աֆղանստանում ՀԱՊԿ-ի ինչ-ինչ գործողություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարումը: Այժմ հայ խաղաղարարները գերմանական զորախմբի կազմում մասնակցում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությանը: Սակայն հազիվ թե Հայաստանը համաձայնի ՀԱՊԿ-ի կազմում զորք ուղարկել Աֆղանստան:

Բացի այդ, գագաթնաժողովում քննարկվել է Ռուսաստան-Ղազախստան-Ղրղըզստան-Տաջիկստան երկաթուղու հնարավոր կառուցման և արտաքին սահմանների ամրապնդման մասին հարցը: Այսինքն՝ այս հարցն էլ չէր վերաբերում Հայաստանին և Բելառուսին:

Ինչպե՞ս կվարվի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ը Աֆղանստան մտնելու որոշում կայացնի: Հնարավո՞ր է արդյոք սպասել ռազմական դաշինքից Հայաստանի դուրս գալ կամ նրա անդամակցության սառեցում: Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտաքին քաղաքականության հարաբերությունները բոլոր ճակատներով՝ տնտեսական, քաղաքական: Այդուհանդերձ, Հայաստանը հավաստիացնում է, թե կմնա ՀԱՊԿ-ի անդամ, իսկ ՆԱՏՕ-ի հետ կպահպանի միայն գործընկերային հարաբերություններ: Սակայն Աֆղանստանում ՀԱՊԿ-ի գործողությանը մասնակցելուց հրաժարումը կարող է փոխել նման հաշվեկշիռը:

Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո կհայտնվեն «ռազմաճակատի գծում», ստիպված են ինչ-որ կերպ պաշտպանել իրենց երկրները: Ուզբեկստանը երկու տարի առաջ դուրս եկավ ՀԱՊԿ-ից և հարաբերություններ հաստատեց ՆԱՏՕ-ի հետ՝ այդկերպ պաշտպանելով իրեն: Թուրքմենստանը չեզոքություն է պահպանում, իսկ մյուս երեք երկրները ստիպված են ռազմական օգնության համար դիմելու Ռուսաստանին:

ՀԱՊԿ-ի զորքերն առայժմ ոչ մի անգամ չեն մասնակցել մարտական գործողությունների, իսկ ՀԱՊԿ-ի խաղաղարարական ստորաբաժանումները կստեղծվեն միայն աշնանը: Եվ Աֆղանստանը կլինի այն վայրը, որտեղ ՀԱՊԿ-ի զորքերը կա՛մ մարտական կոփվածություն կանցնեն և կդառնան ՆԱՏՕ-ին հավասարազոր ռազմական դաշինք, կա՛մ այս գաղափարը կթաղվի աֆղանական լեռներում:

Armenianow.com

Read 782 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.