ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Սերժ Սարգսյանին սպառնու՞մ են
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013 22:49

Սերժ Սարգսյանին սպառնու՞մ են

Rate this item
(0 votes)

Ռուսական Կոմերսանտը ռեպորտաժ է հրապարակել Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական Վեհաժողովի մասին, որի մեծ մասը նվիրել է Լուկաշենկոյի եւ Սերժ Սարգսյանի բացակայության թեմային, ընդ որում հետաքրքրական ակնարկով: Լուկաշենկոյի մասով Կոմերսանտի լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը գրում է, որ նրան շատ էին սպասում Բիշքեկում, սակայն Կիրգիզիայի նախկին նախագահ Բակիեւին ապաստան տված եւ նրա էքստրադիցիայի մասին Կիրգիզիայի պահանջներն անտեսող «Բատկան» չի ցանկացել հենց Կիրգիզիայում կրկին լսել Բակիեւի հետ կապված պահանջները:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա ըստ Կոլեսնիկովի, նրա բացակայությամբ Բիշքեկում ոչ ոք չէր էլ հետաքրքրվում: Մյուս կողմից, Կոլեսնիկովը նշում է, որ Սերժ Սարգսյանին էլ այդքան չեն անհանգստացնում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքի դուրսբերման հարցերը, քանի որ Աֆղանստանը Հայաստանի սահմանից շատ հեռու է:

«Ընդ որում, «Կոմերսանտի» տեղեկությամբ, Սերժ Սարգսյանը հայտնել է գործընկերներին, որ չի կարող գալ, քանի որ շատ զբաղված է ներքին հարցերով», գրում է Կոմերսանտի լրագրողն ու ասում, թե միայն այդ հանգամանքը խոսում է այն մասին, թե ինչքան թանկ կազմակերպություն է ՀԱՊԿ-ն իր անդամների համար:

ՀԱՊԿ-ի «թանկ» լինելու մասին ռուսական պարբերականի այս արձագանքը, որը պատկանում է մուլտիմիլիոնատեր Ալիշեր Ուսմանովին, չգիտես ինչու լռում է այն դեպքերում, երբ ՀԱՊԿ-ի անդամները, այդ թվում Ռուսաստանը, զենք են վաճառում մեկ այլ անդամի՝ Հայաստանի անվտանգությանը սպառնացող Ադրբեջանին: Այդ դեպքում Կոմերսանտը կարծես թե չի գրում ՀԱՊԿ-ի «թանկ» կամ «էժան» լինելու մասին, իսկ երբ ՀԱՊԿ Վեհաժողովից «ներքին հարցերով» զբաղված լինելու պատճառաբանությամբ բացակայում է Հայաստանի նախագահը, ռուսական պարբերականը բարձրացնում է «կորպորատիվ» արժեքի հարցը: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանն անխոս կարելի է համարել ՀԱՊԿ ամենապարտաճանաչ եւ կարգապահ պետությունը, ինչը բացարձակապես համարժեք արձագանքի չեն արժանացնում կազմակերպության մյուս անդամները, այդ թվում Ռուսաստանը:

«Միայն այդ հանգամանքը խոսում է այն մասին, թե որքանով թանկ կառույց է այնպիսի կազմակերպությունը, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, իր անդամների համար: Համենայն դեպս, քանի դեռ այստեղ չեն քննարկվում նրանց անձնական հարցերը: Եվ իզուր, ի դեպ, թանկ չէ: Ի վերջո, Կուրմանբեկ Բակիեւ կարող է դառնալ նրանցից յուրաքանչյուրը, եւ նույնիսկ Ալեքսանդր Լուկաշենկոն: Իսկ ահա Ալեքսանդր Լուկաշենկո՝ ոչ, ոչ յուրաքանչյուրը», եզրափակում է Կոմերսանտը բացակայությունների եւ ոչ պաշտոնական Վեհաժողովի թեման:

Եզրափակում է Սերժ Սարգսյանին ուղղված ակնհայտ ակնարկներով, որոնց մեջ ի դեպ նկատելի են նաեւ սպառնալիքներ՝ Բակիեւի ճակատագրին արժանանալու սպառնալիքներ, ակնարկելով նաեւ, որ եթե Լուկաշենկոյի դիրքերը ներսում ամուր են, ապա Սերժ Սարգսյանը Հայաստանում այդպիսի ամուր դիրքեր չունի:

Սա երեւի թե լավագույն պատասխանն է Հայաստանի բոլոր այն շրջանակների, որոնք Սերժ Սարգսյանի չմասնակցության վերաբերյալ քաղաքական դատողություններին ի պատասխան փորձում էին հանրությանը համոզել, թե չմասնակցությունը ընդամենը Մայիսի 28-ով պայմանավորված սովորական, «անմեղ» բան էր:

Ռուսական մամուլի՝ իսկ հաշվի առնելով այդ երկրում մամուլի հանդեպ տոտալ վերահսկողությունը, Ռուսաստանի ըստ էության ոչ պաշտոնական «պաշտոնական» արձագանքի նյարդայնությունը վկայում է, որ Սերժ Սարգսյանի բացակայությունը Մոսկվային իսկապես խոցել է, եւ նախ փորձում են հայտարարել, թե բացակայությունը ոչ մեկին Բիշքեկում չի էլ հետաքրքրել, իսկ հետո նաեւ ակնարկում են Սերժ Սարգսյանին, որ «ներքին հարցերը» չի կարող լուծել առանց Մոսկվայի:

Փաստացի, Մոսկվան բացահայտորեն սպառնալից ակնարկներ է անում Հայաստանի «ներքին գործերին» միջամտելու համատեքստով: Թեեւ դա իհարկե ամենեւին զարմանալի չէ, եթե Հայաստանում դրանից օրեր առաջ ասուլիս է տեղի ունենում, որտեղ հնչում են ձեւակերպումներ, թե Ռուսաստանը պատրաստ էր նախագահի ընտրությունից առաջ Հայաստանում բանակի միջոցով իշխանափոխություն իրականացնել, բայց հետո Սերժ Սարգսյանին հաջողվեց պայմանավորվել ռուսների հետ: Այդ մտքերի հեղինակը Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էր, ու հաշվի առնելով այն, որ Հայաստանում Մանուչարյանի կարգի գործչի մակարդակով կարող են հանգիստ հնչել այդպիսի ձեւակերպումներ, իսկ հասարակությունն էլ կարող է հանգիստ լսել եւ փաստորեն ճանաչել Հայաստանում բանակով իշխանություն փոխելու Ռուսաստանի իրավունքը, բոլորովին զարմանալի չէ, որ ռուսական մամուլում կարող են ի հայտ գալ այդ կապակցությամբ բավական բաց տեքստով սպառնալիքներ, որոնք միայն առաջին հայացքից է թվում, թե Սերժ Սարգսյանին են ուղղված:

Իրականում դրանք ուղղված են Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ սպառնալիքներից առաջ պարզորոշ գրում են, որ Սարգսյանն իրենց չի հետաքրքրում: Իսկ Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը Հայաստանում հետաքրքրու՞մ է որեւէ մեկին:

lragir.am

Read 2449 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.