ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Սպասվում են մեծ վերադասավորումնե՞ր. Հայաստանը պատրաստվում է փոփոխությունների անհանգիստ տարածաշրջանում
Ուրբաթ, 07 Հունիսի 2013 12:25

Սպասվում են մեծ վերադասավորումնե՞ր. Հայաստանը պատրաստվում է փոփոխությունների անհանգիստ տարածաշրջանում

Rate this item
(0 votes)

Այս շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերով: Թե այդ հարցերով ինչ քննարկումներ և որոշումներ եղան, հանրությանը չիրազեկվեց, փոխարենը նախագահի կայքը տարածեց Սերժ Սարգսյանի բացման խոսքը, որում նա մի շարք տարաշրջանային կանխատեսումներ էր ասել:

Սերժ Սարգսյանը նշել էր, որ երեք-չորս տարուց սպասվում են տարածաշրջանային վերադասավորումներ, նաև կանխատեսել Ադրբեջանի ֆիասկո նավթի պաշարների անկման առնչությամբ: Շատերն այս հայտարարությունը գնահատեցին Հայաստանում ներքին իրավիճակի համատեքստում, որը նույնպես հասարակ չէ, ինչպես նաև ղարաբաղյան բանակցությունների համատեքստում: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի առնչությամբ նույնպիսի կանխատեսումներ էր արել՝ հայտարարելով, որ երկիրը դատարկվում է արտագաղթից և աղքատությունից:

Այսպես թե այնպես, Սերժ Սարգսյանի խոսքը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հատկանշական էին: Մասնավորապես, հարևան Թուրքիայում հուզումները ոչ միայն չեն դադարում, այլև ցույցերի ժամանակ հայտնվեցին հարևան Ադրբեջանին ուղղված կոչեր: Հանրահավաքներում «Ալիև, հաջորդը դո՛ւ ես» պաստառներ էին նկատվում:

Այն բանից հետո, երբ որոշ արաբական երկրներում հուզումներ սկսվեցին, որոնք հանգեցրին դիկտատորի տապալման և արմատական կառավարությունների հաստատման, հնչեցին կարծիքներ, որ ԱՄՆ-ը Մեծ Մերձավոր Արևելքում իրականացնում է լիակատար վերադասավորում: Սա կապվում էր նախևառաջ հակաահաբեկչական պայքարի ուժեղացման հետ. բազմաթիվ փորձագետներ ասում են, որ երկրներում իշխանության բերելով թույլ իսլամիստական կառավարություններ՝ ԱՄՆ-ը թուլացնում է այդ երկրները՝ նրանց ներքաշելով ներքին պատերազմի հորձանուտի մեջ, որպեսզի նրանք մոռանան ահաբեկչության մասին:

Գոյություն ունի նաև տարածաշրջանի տարածքային վերադասավորման ծրագիր, որի համապատասխան պետք է ստեղծվի Քուրդիստան պետություն՝ ներկայիս Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի տարածքների մի մասի վրա: Իրաքն ու Սիրիան արդեն բավական թույլ են իրենց տարածքների մի մասը հանձնելու համար, մնում է Թուրքիան:

Ուշագրավ է, որ Մեծ Մերձավոր Արևելքի վերադասավորման ծրագրերի մեջ մտնում է նաև Հայաստանը, որին կարող են վերադարձվել արևմտյան տարածքների մի մասը, ինչպես նաև վերջնականապես կլուծվի ղարաբաղյան խնդիրը:

Պատահական չէ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում պետքարտուղար Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պաշտպանելու է «բարեկամ հայ ժողովրդի» անվտանգությունը: Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցի ընթացքում Քերին ավելի շատ խոսել էր էներգետիկ անվտանգության և այդ ոլորտում համագործակցության մասին:

Աշնանը Թուրքիայում և Ադրբեջանում, իսկ մինչ այդ՝ Իրանում սպասվում են ընտրություններ: Իրանի նախագահը անկասկած կփոխվի. գործող նախագահ Ահմադինեժադը իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվելու: Սա նշանակում է, որ կարող է փոխվել նաև գլոբալ քաղաքականությունը, և կարգավորվեն ամերիկա-իրանյան կապերը: Իսկ Թուրքիայում և Ադրբեջանում իրոք չեն բացառվում կտրուկ փոփոխությունները. աճում է ոչ միայն Ալիևի և էրդողանի քաղաքականությունից ժողովրդի դժգոհությունը, երկու երկրներն ունեն լուրջ ազգային խնդիրներ, մասնավորապես քրդական հարցը: Ու թեև Էրդողանը փորձում է կարգավորել հարաբերությունները քրդերի հետ և դուրս բերել զինյալներին, ոչ ոք չգիտի, թե այս գործոնն ինչպես կաշխատի հնարավոր հեղափոխության ժամանակ:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նման, փոփոխությունների՝ չնշելով, սակայն, առաջնահերթությունները, բացի տնտեսական զարգացման ապահովումից: Սակայն ակնհայտ է, որ պետք է պատրաստվել նաև վատթարագույնին՝ հնարավոր ռազմական գործողությունների:

Read 1783 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.