ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Իշխանություններն ամեն կերպ փորձում են ճնշել ազատ խոսքն Ադրբեջանում. Ազադ Իսազադեն հայտարարել է Երեւանում
Ուրբաթ, 07 Հունիսի 2013 12:28

Իշխանություններն ամեն կերպ փորձում են ճնշել ազատ խոսքն Ադրբեջանում. Ազադ Իսազադեն հայտարարել է Երեւանում

Rate this item
(0 votes)

Ադրբեջանցի գործարարները Ռուսաստանում ստեղծել են «միլիարդերների միություն», որը կարող է Ադրբեջանի ներքաղաքական կյանքում ունենա նույն դերը, ինչ Բիձինա Իվանիշվիլին` Վրաստանում։ Այս մասին Երեւանում ընթացող «Կովկաս-2012» միջազգային գիտաժողովի ընթացքում նշեց Ադրբեջանի «Խաղաղություն և Ժողովրդավարություն» ինստիտուտի փորձագետ Ազադ Իսազադեն։ Նրա խոսքով՝ աշնանը Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, որտեղ զարգացումները կարող են լինել տարբեր ուղղություններով՝ կախված այն բանից, թե ինչ ներգործություններ կունենան տարբեր միավորումները ընտրական գործընթացում։ «Ադրբեջանում վերջին տարիների ընթացքում շատացել են երիտասարդ ակտիվիստները, ռոքերներն ու ռեփերները, գրողներն ու արվեստագետները, ովքեր փորձում են ընդդիմանալ իշխանության ստեղծած սահմանափակումներին։ Ադրբեջանի իշխանությունների փորձերը` ճնշելու ազատ խոսքը, հանգեցնում է համատարած ձերբակալությունների և բռնությունների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Իսազադեն։ Նրա խոսքով՝ լրագրողների ձերբակալությունները Ադրբեջանում զանգվածային բնույթ են ձեռք բերում։ «Նախորդ տարի ձերբակալվեցին մի շարք լրագրողներ։ Նրանց մեղադրում էին ինչպես թմրանյութերի վաճառքի, այնպես էլ հասարակական բռնությունների իրականացման մեջ։ Իշխանությունները ամեն կերպ փորձում են ճնշել ազատ խոսքի դրսևորումները»,- նշեց ադրբեջանցի փորձագետը։

Ազադ Իսազադեի խոսքով՝ Ադրբեջանը տեսականորեն պահպանում է խաղաղ հարաբերությունները Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Արևմտյան երկրների հետ, և լարված հարաբերությունները պահպանվում են միայն Հայաստանի հետ։ «Հեյդար Ալիևի իշխանության տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները առավել զգացմունքային էին։ Իլհամ Ալիևի օրոք երկու երկրների հարաբերություններում դրական տեղաշարժեր տեղի չունեցան և զարգացումներ չեղան Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացներում։ Մոտակա տարիներին ևս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում»,- ասաց Իսազադեն։

«Կովկաս-2012» միջազգային գիտաժողովը Երևանում անցկացվում է արդեն 10-րդ անգամ։ գիտաժողովն ամփոփում է 2012 թվականը Կովկասում՝ ուշադրություն դարձնելով հյուսիսային և Հարավային Կովկասի քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումները, էթնոքաղաքական կոնֆլիկտներն ու տարածաշրջանային անվտանգության թեմաները։ Գիտաժողովի մասնակիցներն են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի ԱՄՆ-ի և Եվրոպայի գիտնականները, լրագրողներն ու հասարակական գործիչները։

Read 1530 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.