ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Միգուցե փոքր պատերա՞զմ է պետք, որ Ադրբեջանն ուշքի գա. Թոմաս դե Վաալ
Կիրակի, 24 Հունիսի 2012 06:47

Միգուցե փոքր պատերա՞զմ է պետք, որ Ադրբեջանն ուշքի գա. Թոմաս դե Վաալ

Rate this item
(0 votes)

Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ ներկայում անհնար են: Civilnet.tv-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Քառնեգիի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը:

Ըստ նրա` ռազմական ուժերը գտնվում են քաղաքական լուրջ հսկողության ներքո, և չնայած շփման գծում հնչում են դիպուկահարների կրակոցներ, սակայն ծանր տրամաչափի զենքի կիրառում հնարավոր է միայն այն դեպքում, եթե նման քաղաքական որոշում ընդունվի:

«Ներկայում պատերազմի վերսկսումը հակամարտող կողմերի շահերից չի բխում: Հայաստանի շահերից չի բխում, քանի որ այն ունի ամենը, ինչ ցանկանում է: Ադրբեջանի շահերից չի բխում, քանի որ այս երկրում ընթանում են հարստացման ու բանակաշինական գործընթացներ»,- ասել է նա` հավելելով, որ հնարավոր է` 3-4 տարուց հաշվարկները փոխվեն:

Այս ենթատեքստում դե Վաալն ընդգծել է, որ Ադրբեջանը շատ դինամիկ երկիր է` ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով:

«Դրական է այն, որ Ադրբեջանը վերածվում է հարուստ երկրի, իսկ բացասական` քանի որ երկիրն ունի շատ խնդիրներ, այդ թվում` Իրանի հետ: Կա նաև ներքին լարվածություն: Եվ եթե Ադրբեջանի ներսում իրավիճակը խորանա, գայթակղությունը մեծ կլինի խաղարկելու Ղարաբաղի խաղաթուղթը և հայերի դեմ ինչ-որ բան սկսելու»,- ասել է նա:

Ըստ Թոմաս դե Վաալի` կան ղարաբաղցի հայեր, որոնք թեև փոքրաթիվ են, սակայն ուժեղ են: «Նրանք կարծում են, որ միգուցե հարկավոր է փոքր պատերա՞զմ, որպեսզի Ադրբեջանն ուշքի գա: Կողմերը կարող են դադարեցնել խաղեր խաղալ միմյանց հետ ու սկսել փոքր պատերազմ, որը կտևի մեկ շաբաթ: Սակայն հուսանք, որ դա տեղի չի ունենա, քանի որ դա կխլի շատ կյանքեր, ինչպես նաև կհանգեցնի խաղաղ բանակցային գործընթացում անելանելի վիճակի»,- ասել է փորձագետը:

Read 1988 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.