Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի խոսքերի վերաբերյալ հայտարարությամբ:
Ըստ թուրքական «Today’s Zaman»-ի` հայտարարության մեջ ասվում է, որ պապը պետք է նպաստի երկրում խաղաղությանը, այլ ոչ թե պատմական խնդիրներ բարձրացնի: ԱԳՆ-ում իրենց հիասթափությունն են հայտնել` պապի հայտարարությունն անվանելով միակողմանի:
Ավելի վաղ Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելելու եւ Երեւանում հոգեւոր արարողություն անցկացնելու ցանկություն էր հայտնել: