ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Թուրքագետ, Բողոքի ցույցերը նվազեցնում են տարաշածրջանի առաջնորդ դառնալու Թուրքիայի հնարավորությունները
Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 22:28

Թուրքագետ, Բողոքի ցույցերը նվազեցնում են տարաշածրջանի առաջնորդ դառնալու Թուրքիայի հնարավորությունները

Rate this item
(0 votes)

«Արաբական գարնան» ընթացքում արաբական երկրների համար Թուրքիայի բարձրացած հեղինակությունը զգալի կնվազի բողոքի շարժման հետեւանքով: Այս մասին այսօր՝ հունիսի 10—ի մամուլի ասուլիսում հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա` նախքան Թուրքիայում բողոքի շարժումը սկսելը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հանդես էր գալիս որպես ժողովրդավար պետության ղեկավար եւ արաբական երկրների ղեկավարներին խորհուրդ էր տալիս  լսել իրենց ժողովուրդների ձայնը, սակայն վերջին դեպքերը ցույց տվեցին, որ  Թուրքիան նմանատիպ  երկիր է:  «Որոշ արաբական երկրներում, մասնավորապես` Եգիպտոսում, տիրում էր թուրքական կառավարման մոդելի հանդեպ հիացմունքը, որը իսլամական, սակայն միաժամանակ ժողովրդավարական քաղաքականություն էր վարում, սակայն պարզվեց, որ այդ ժողովրդավարությունը հիմնականում քարոզչական բնույթի է», - նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայի ներկայիս բողոքի շարժումը պետք է դաս լինի եվրոպական այն ուժերին, որոնք կողմ են Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու: «Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Թուրքիան այն պետությունը չէ, որն իր քաղաքականությամբ, իր արժեքներով կարող է դառնալ ԵՄ անդամ: Նա պետք է երկար ճանապարհ անցնի», - ընդգծել է թուրքագետը: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի համոզման` բողոքի ցույցերը նպաստում են տարաշածրջանի առաջնորդ դառնալու Թուրքիայի հնարավորությունների նվազմանը:   «Վերջին ժամանակներս ցույցերի հետ կապված տեղի է ունենում նաեւ արեւմտյան կապիտալի արտահոսք Թուրքիայից, որը կարող է ազդել Թուրքիայի տնտեսական հետագա զարգացման վրա», - եզրակացրել է Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Read 2240 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.