ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Իրանահայ թեմերի առաջնորդներն ընդգծել են Իրանի ժողովրդի հետ իրանահայության միասնականությունը
Ուրբաթ, 14 Հունիսի 2013 22:48

Իրանահայ թեմերի առաջնորդներն ընդգծել են Իրանի ժողովրդի հետ իրանահայության միասնականությունը

Rate this item
(0 votes)

Իրանահայ երեք թեմերի առաջնորդները և իրանահայ 18 ազգայիններ ներկայանալով Բեյրութում գտնվող Թեհրանի դեսպանատանը մասնակցել են ԻԻՀ նախագահական ընտրություններին:

Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդներ Տեր Սեպուհ Արք. Սարգսյանը, Տեր. Բաբգեն Եպիսկ. Չարյանը և Հայր Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթչյանը և նրանց ընկերակցող իրանահայ երեք թեմերի պատվիրակությունները, որոնք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային Ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանան են այցելել, ԻԻՀ նախագահական ընտրություններին մասնակցելուց հետո հանդիպել են Լիբանանում Իրանի դեսպան Ղազանֆար Ռոքնաբադուն:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Սեպուհ Արք. Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծելով Իրանի ժողովրդի հետ իրանահայության միասնականությունն ասել է. «Ընտրությունների արդյունքը ինչ էլ որ լինի Իրանի ժողովուրդը պահպանելու է միատարրությունն ու միասնականությունը»:

Սրբազան հայրը Իրանում ժողովրդավարություն չլինելու մասին թշնամիների հավակնությունների կսպակցությամբ նշել է. «Նրանք ովքեր նման արտահայտություններ են կատարում պիտի պարզաբանեն, թե ժողովրդավարությունը իրենց երկրում ինչ պայմաններում է գտնվում, քանզի Իրանում ժողովրդավարություն գոյություն ունի և ես այդ մասին գոհունակությամբ եմ արտահայտվում»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը Իրանի դեմ արևմտյան երկրների սպառնալիքների կապակցությամբ Իրանի քրիստոնյաների դիրքորոշման մասին ասել է. «Իրանը հզոր երկիր է և իրանահայությունը իր մուսուլման եղբայրների կողքին դիմադրելու է ցանկացած սպառնալիքի և պաշտպանում է տարածաշրջանում գոյություն ունեցող դիմադրության ճակատը»:

Read 2388 times Last modified on Ուրբաթ, 14 Հունիսի 2013 23:15

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.