Երեւանում, հունիսի 28-ին, տեղի է ունեցել Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչների համար մուտքի վիզաների եւ կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր եւ ձեռք բերվել պայմանավորվածություն՝ գումարելու հյուպատոսական խորհրդակցությունների հաջորդ` տասներորդ նիստը 2014թ. Թեհրանում: