ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Վրաստանի ԱԳ նախարար. Հայ-ադրբեջանական պատերազմը կթաղի հարավկովկասյան երեք պետությունների ինքնիշխանությունը
Կիրակի, 24 Հունիսի 2012 06:47

Վրաստանի ԱԳ նախարար. Հայ-ադրբեջանական պատերազմը կթաղի հարավկովկասյան երեք պետությունների ինքնիշխանությունը

Rate this item
(0 votes)

«Աստված մի արասցե, նոր հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի. այն կթաղի հարավկովկասյան բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում:

«Անկեղծորեն հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն արագ լիցքաթափման կհանգեցնեն: Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որ Մինսկի խումբը որեւէ առաջընթացի չհասնի, իսկ լարվածությունը շփման գծում պահպանվեց հնարավորինս երկար»: Հարցին, թե որպես երրորդ ուժի նկատի ունի՞ արդյոք Ռուսաստանին, Վաշաձեն պատասխանել է. «Կռահեք ինքներդ»:

Վաշաձեն անդրադարձել է նաեւ թուրք եւ ադրբեջանցի գործընկերների միջեւ ստորագրված Տրաբզոնի հռչակագրին: Նրա խոսքով` դա Թուրքիայի ԱԳ նախարար Դվութօղլուի`

«Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» ձեւաչափ ստեղծելու գաղափարն էր: «Մենք միասին մասնակցում ենք մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի, եւ կցանկանայինք այդ համագործակցությունը տարածել նաեւ այլ ոլորտների վրա: Այդ ձեւաչափն ուղղված չէ որեւէ այլ պետության, կամ պետությունների խմբի դեմ»:

Read 1313 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.