Երկուշաբթի, 13 Հուլիսի 2015 22:00
Արցախում հայ-իրանական ֆիլմ է նկարահանվում
Արցախում հայ-իրանական գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: Ֆիլմի ռեժիսորը Անահիտ Աբադին է՝ Իրանից, իսկ տնօրենը և պրոդյուսերը՝ Ռուբինա Ղազարյանը՝ Հայաստանից:
Հուլիսի 13-ին նրանց Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ֆիլմը մարդկային պատմություն է. 1994թ. զինադադարից վեց տարի անց պատերազմում կռված մի մարդ վերադառնում է Քարվաճառի գյուղերից մեկը:
«Ֆիլմը քաղաքական չէ, պատերազմի մասին չէ: Շատ կարևոր է, որ Արցախում նկարահանվում է ֆիլմ, որը շոշափում է համամարդկային թեմաներ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ռուբինա Ղազարյանը:
Ֆիլմի նկարահանմանը Հայաստանից մասնակցում է 7-8 դերասան, մնացածը՝ 20-25 հոգի, Արցախից են, Իրանից դերասաններ չկան, բայց տեխնիկական նկարահանող անձնակազմն է այնտեղից:
Ռուբինա Ղազարյանը նշեց, որ ֆիլմի նկարահանմանն աջակցել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
http://civilnet.am/2015/07/13/armenian-iranian-film-in-karabakh/#.VaQamPlViko
Published in
Լուրեր
Latest from Ռոբերտ Մարգարեան
- ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- «ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՆ ՈՒ ԳՈՐԾ ՍԱՐՔԵԼԸ ԱՐԴԵՆ ՈՉ ԹԵ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ, ԱՅԼ ԲԻԶՆԵՍԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ»
- ԱՐԴՅՈՔ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԴԵ ՖԱԿՈ ՓԱԿՎՈ՞ՒՄ Է
- ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՅՍԵՐՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԱՐԵԼ
- ՀՀ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՕՐԵՆՔԸ ԵՒ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԽՄԲԻ ԴԻԼԵՄԱՆ
Leave a comment
Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.