ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Իրանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին
Երկուշաբթի, 25 Հունիսի 2012 14:50

Իրանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին

Rate this item
(0 votes)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին`  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

«Արմենպրես»-ը վկայակոչելով ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը հաղորդել է, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդները որպես հարեւաններ կապված են անցյալով, ներկայով և ապագայով, ինչը բեղուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար:  Հայաստանի արտգործնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Դեսպան  Ռեիսը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ընդգծել է, որ Իրանի իշխանությունները մեծապես կարեւորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը եւ հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ առումով նշվել է, որ հանձնաժողովը  կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում:

Read 2444 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.