ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Ուր11162018

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կապակցությամբ վարչապետ Փաշինյանն անում է այն ինչ ժամանակին մտածում էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը
Հինգշաբթի, 06 Սեպտեմբերի 2018 06:21

ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կապակցությամբ վարչապետ Փաշինյանն անում է այն ինչ ժամանակին մտածում էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը

Rate this item
(0 votes)

 Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԵԱՏՄ-ի հանդեպ իր կողմնորոշման մասին պատգամավորների հարցումին, հայտարարեց, որ հակառակ ընդդիմություն եղած ժամանակ ԵԱՏՄ-ի հասցեին հնչեցրած կոշտ հայտարարություններին, որպես ՀՀ վարչապետ՝ ելնելով պետության շահերից, կողմ է լինելու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը շարունակվելուն և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ փոխություն չի մտցվելու:

Բոլոր նրանց ովքեր գիտակցում էին Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները չվնասելու և ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի նման կառույցներում մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված կարևոր պաշտոնները պահպանելու կենսական նշանակությունն ու անհրաժեշտությունը, մնում էր հուսալ, որ ՀՀ վարչապետն անկեղծ է եղել իր հայտարարություններում: Գոնե արտաքուստ այդ էին հուշում տարբեր առիթներով ու տարբեր բեմերից Ռուսաստանի ու նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին աննախընթաց կերպով շռայլվող գովասանական արտահայտությունները:

Սակայն գործնական դաշտում անցած ամիսների ընթացքում երևան եկան փաստեր, որոնք կարող են ապացուցել ՀՀ նոր իշխանություններն այնքան էլ անկեղծ չեն եղել իրենց հայտարարություններում, ինչը նաև նկատեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարելով, որ Հայաստանի նոր իշխանությունները ասում են մի բան իսկ գործնականում այլ բան են կատարում:

Վերջին օրերին ԶԼՄ-ներում շրջանառության մեջ դրվեց մի լուր, որը հերթական անգամ ապացուցում է այդ իրողությունը:

Պարզվում է, որ ՀՀ իշխանություններն ակտիվորեն նյութեր են հավաքում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ, որպեսզի քրեական գործ հարուցվի նաև նրա դեմ:

Եթե լրատվությունը համապատասխանի իրականությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործից հետո ԵՏՀ կոլեգիայի նախագահի դեմ քրեական գործ հարուցվելը կարող է եթե ոչ հերթական մահացու հարվածը հասցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, առնվազն նրան զրկել ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում զբաղեցրած կարևոր պաշտոններից: Այդպիսով Հայաստանը հեղինակազրկվելով հիշյալ կառույցներում վերածվելու է երկրորդ կարգի լուսանցքային ու անվստահելի անդամի:

Դժվար կարելի է ենթադրել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի և ԵՏՀ կոլեգիայի նախագահի դեմ գործ հարուցելով Հայաստանի իշխանությունները չեն պատկերացրել, թե դրան ինչպես կարող են արձագանքել Ռուսաստանն ու հիշյալ կառույցները: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ իր իրական դիրքորոշումների մասին բարձրաձայնելու և այդ կառույցներից հրաժարվելու մասին հայտարարելով Ռուսաստանի մոտ զգայնություն առաջացնելու փոխարեն գերադասել է ստեղծել այնպիսի իրավիճակ, որի արդյունքում ոչ թե Հայաստանն է հրաժարվելու այդ կառույցներից՝ կրելով դրա հետ կապված պատասխանատվությունը, այլ ժամանակի ընթացքում կորցնելու է հիշյալ կառույցներում իր դիրքն ու նշանակությունը, ինչն իր էֆեկտով գրեթե համազոր է լինելու հիշյալ կառույցներից հրաժարվելուն:  

    

Read 184 times Last modified on Հինգշաբթի, 06 Սեպտեմբերի 2018 06:34

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.