ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Ուր11162018

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ՀՖՖ-ում Վանեցյանի նախագահությունը՝ հայկական ֆուտբոլի գլխին կախված «Դամոկլյան սուր»
Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018 05:00

ՀՖՖ-ում Վանեցյանի նախագահությունը՝ հայկական ֆուտբոլի գլխին կախված «Դամոկլյան սուր»

Rate this item
(0 votes)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել է ՀՖՖ նախագահի պաշտոնի և գործկոմի անդամների թեկնածուներին: Թեկնածուների ցանկում մի քանի նախարարների անուններ են, իսկ ցուցակը գլխավորում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, որին ՀՖՖ-ի պաշտոնում աջակցում են Հայաստանի ֆուտբոլային գրեթե բոլոր ակումբները: ՀՖՖ-ի նոր նախագահի ու գործկոմի ընտրության հարցը կարելի է համարել փակված, եթե նկատի չառնենք ՀՖՖ-ի և Ֆուտբոլային միությունների միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կանոնադրությունները: 
ՖԻՖԱ-ն խիստ ապաքաղաքականացված կառույց է և բացառում է ֆուտբոլի հետ կապված հարցերին դրա հետ առնչություն չունեցող անձանց և մասնավորապես քաղաքական պաշտոնատարների միջամտությունը: 
ՀՖՖ-ի կանոնադրության «Ընդհանուր դրույթներ» գլխի 8-րդ հոդվածի 2 կետը հստակեցնում է. «Որպես ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ՝ ՀՖՖ-ն պարտավորվում է ապահովել Գործադիր կոմիտեի կազմի ընտրության ազատությունը` բացառելով ՀՖՖ-ին չպատկանող որևէ երրորդ կողմի միջամտությունը (օրինակ՝ քաղաքական)», իսկ 4-րդ կետի համաձայն ՀՖՖ-ն պարտավորվում է «ընդունել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունները, կանոնակարգերը, շրջաբերականները, որոշումները, ինչպես նաև ՖԻՖԱ-ի Վարքագծի կանոնները»: Միևնույն ժամանակ ՖԻՖԱ-ի կանոնադրության 15-րդ հոդվածի 3-րդ կետը անդամ ֆեդերացիաներին պարտավորում է լինել անկախ և հրաժարվել քաղաքական միջամտությունից: Նույն կանոնադրությունը ՖԻՖԱ-ին թույլատրում է հիշյալ դրույթը չհարգող ֆեդերացիայի անդամակցությունն անմիջապես առկախել և նրան զրկել միջազգային մրցաշարերին մասնակցելուց: Անհրաժեշտ է հիշեցնել, որ ՖԻՖԱ-ն վերջին տարիներին ընդունած որոշումներով ապացուցել է, որ իր կանոնադրության այս դրույթի հետ կապված հարցերում չափազանց կոշտ ու անզիջող վերաբերմունք ունի: Քաղաքական միջամտության պատճառով ՖԻՖԱ-ն 2006 թվականին առկախեց Իրանի, իսկ 2015 թվականին՝ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաների աշխատանքը և միջազգային մրցաշարերին նրանց ազգային և ակումբային հավաքականների մասնակցությունը: Իսպանիայի ֆեդերացիան նույնպես երկու անգամ՝ 2008 և 2017 թվականներին՝ քաղաքական միջամտության պատճառով, դեմ է առել առկախման վտանգին:
2002 թվականից ՀՖՖ-ի նախագահությունը վարող Ռուբեն Հայրապետյանը, կրել է երրորդ և չորրորդ գումարման Ազգային ժողովի մանդատը, բայց լինելով ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր, ՖԻՖԱ-ի դիտանկյունից իշխանության կողմից նշանակված պաշտոնատար չի համարվել, ինչն էլ բացառել է ՀՖՖ-ի հարցերին քաղաքական միջամտության հնարավորությունը: 
Ինչ վերաբերում է ՀՖՖ-ի նախագահի ու գործկոմի համար առաջադրված թեկնածուների ցուցակին, նկատի առնելով Արթուր Վանեցյանի զբաղեցրած ԱԱԾ-ի պետի պաշտոնն ու նաև գործկոմում կառավարության անդամների ընդգրկումը չի բացառվում, որ դա կարող է ՖԻՖԱ-ի կողմից ֆուտբոլային հարցերին քաղաքական հստակ միջամտություն ընկալվել, որի պատճառով ՀՖՖ-ն և ընդհանրապես հայկական ֆուտբոլը կարող են հայտնվել պատժամիջոցների և առկախման վտանգի տակ: 
Պիտի հիշեցնել, որ ՖԻՖԱ-ն իր որոշումներում անկախ է և այդտեղ դերակատար չեն կարող լինել ոչ թեկնածուների հարցում ՀՖՖ-ի անդամ ակումբների միաձայնությունը, ոչ հրապարակում հավաքված ժողովրդի ցանկությունը և ոչ էլ թավշյա հեղափոխությունից հետո երկրում իրավիճակի փոփոխումը:

Read 112 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.