ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Շբթ12152018

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Երբ կաղում է արտաքին քաղաքականության տրամաբանությունը
Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018 05:03

Երբ կաղում է արտաքին քաղաքականության տրամաբանությունը

Rate this item
(0 votes)

«Չբանակցելով Ղարաբաղի հետ՝ Ալիևը մեծ ծառայություն է մատուցում մեզ, մնում է, որ Ղարաբաղը որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ»:
Նման հայտարարություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է ուրբաթ օրը Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև ընդգծել է. «Մենք այլևս խոսելու համար որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չունենք, ինքն է ապացուցում, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, և արդեն իսկ Ալիևը որոշել է, որ Ղարաբաղը չի լինելու, չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և մնում է, որ Ղարաբաղը ինքը որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ»:
Անկախ նրանից թե Արցախի հետ չբանակցելով Ալիևն ինչպես է որոշում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և առողջ տրամաբանությունը ինչպես կարող է դատել այդ մասին, ՀՀ վարչապետի տարօրինակ հայտարարությունը թույլ է տալիս մի քանի հետևություններ անել.
1) Ադրբեջանը նոր չէ որ հրաժարվում է բանակցել Արցախի հետ: Եթե գործելու լիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած նոր գյուտը, ապա Արցախը վաղուց արդեն Հայաստանի կազմում պիտի լիներ: Իսկ եթե դա տեղի չի ունեցել կարելի է երկու եզրակացություն անել, կամ Արցախն ընդհանրապես չի ցանկանում մտնել Հայաստանի կազմի մեջ (ինչը չափազանց խորթ կարող է հնչել), կամ էլ կաղում է ՀՀ վարչապետի տրամաբանությունը:
2) Եթե չբանակցելով Արցախի հետ Ալիևը ծառայություն է մատուցում մեզ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդելով, որ Ադրբեջանը պիտի բանակցի ոչ թե Հայաստանի այլ Արցախի հետ բոլորիս զրկում է Ալիևի մատուցած հիշյալ «ծառայություն»-ից և հետաձգում է Արացխի ինքնորոշումն ու Հայաստանի կազմի մեջ մտնելը:
3) Հայաստանի նախորդ իշխանությունները բանակցություններում հանդես գալով Արցախի անունից, թույլ չեն տվել որ Ադրբեջանն ուղղակի բանակցի Արցախի հետ ու դրանով Ալիևին պարտադրել են «ծառայություն» մատուցել մեզ: Առնվազն այս մասով Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն պիտի հայտնի «քաղաքական դիակներին», ովքեր թշնամուն պարտադրել են «ծառայություն» մատուցել հայ ժողովրդին:
Հ.Գ. Անհրաժեշտ է ՀՀ վարչապետին հիշեցնել, որ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ և դա վաղուց փոխարինվել է Արցախի Հանրապետությամբ:

Read 132 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.