ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Ուր11162018

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակը և ռազմաշունչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը
Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018 05:05

Տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակը և ռազմաշունչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը

Rate this item
(0 votes)

Սահմաններին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանը առաջիկա օրերին բացարձակապես հարձակողական նպատակով մեծամասշտաբ զորավարժության է պատրաստվում: Սահմաններում իրավիճակի սրմանը զուգահեռ, նախօրեին Ադրբեջան էր ուղևորվել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, որի գլխավորած պատվիրակության կազմում էր նաև երկրի պաշտպանության նախարարը: Գրեթե նույն ժամանակ՝ հնգօրյա աննախընթաց այցով, Բաքվում էր Իսրայելի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը ով մինչ այդ արդեն երկու օր անց էր կացրել Հայաստանի հյուսիսային հարևան՝ Վրաստանում: 
Դեռ մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ( և միայն Ալիևին) հղած ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա ամիսներին ղարաբաղյան հարցի կարգավորման խոստում էր տվել: Նկատի առնելով Իսրայելի հետ Թրամփի և մասնավորապես նրա խորհրդական և փեսա Ջերդ Քուշների սերտ հարաբերությունները, նաև Հայաստանի հարավային հարևան՝ Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը չի բացառվում, որ Իրանի դեմ Ադրբեջանի համագործակցությունն ապահովելու համար կարող է ադրբեջանա-իսրայելյան համագործակցության զոհասեղանին դրվել Արցախը: Նաև չի բացառվում, որ ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվող ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կարող է կորցնել Կոնգրեսում մեծամասնությունը: Նկատի առնելով Թրամփի դեմ քննվող գործերը դա հանգեցնելու է ԱՄՆ գործող նախագահի դիրքերի կտրուկ թուլացման: Ներկա պայմաններում Ադրբեջանի իշխանությունների համար գերադասելի կլինի ինչքան շուտ և արագ հասնել Թրամփի տված խոստումի իրագործմանը:
Այս բարդ ու խրթին պայմաններում իրավիճակին ճիշտ գնահատական տալու, հակառակորդին ռազմական գործողության անցնելու ցանկացած պատրվակից զրկելու և նրան բանակցության սեղանին վերադարձնելու միջազգային ու դիվանագիտական բոլոր լծակներից օգտվելու փոխարեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունենալով Արցախյան հիմնահարցի կարգավորման հստակ պատկերացում դիմել է ռազմաշունչ այնպիսի հռետորաբանության որը Հայաստանի ղեկավարության մակարդակով գրեթե աննախընթաց է համարվում: 
Այսօր Արցախյան հիմնահարցում կարևորը ոչ թե ղեկավարների որդիների ո՞ր ճակատում ծառայելու խիստ պոպուլիստական հարցն է, այլ հրաժարվելով ու նաև հակառարդին հրաժարեցնելով ռազմաշունչ հռետորաբանությունից, ամեն գնով բանակցության սեղանին վերադառնալը և ամենագլխավորը՝ բոցաշունչ ելույթներով Արցախյան հիմնահարցի կարգավորումը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մակարդակին չիջեցնելն ու դա «Իմ Քայլը» դաշինքի օգտին չշահարկելը:

Read 165 times Last modified on Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018 05:22

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.