ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Հոմսում զինված ապստամբները գրավել են եւս մեկ եկեղեցի
Երկուշաբթի, 25 Հունիսի 2012 14:51

Հոմսում զինված ապստամբները գրավել են եւս մեկ եկեղեցի

Rate this item
(0 votes)

Սիրիական Հոմս քաղաքում ահաբեկիչները շարունակում են իրենց անկարգությունները: Այս անգամ զինված ապստամբները գրավել են Հոմս քաղաքի Համիդիյա քրիստոնեական թաղամասի ասորական եկեղեցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, ասորական եկեղեցին գրավվել եւ թալանվել է ապստամբների կողմից, իսկ թաղումների համար նախատեսված մեքենան օգտագործվում է ահաբեկչական գործողությունների համար:

Նկարում պարզ երեւում է, որ զինված ապստամբը մեկ ձեռքին պահում է խաչը եւ կրում է վեղարը:

Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ մեծ վնաս է կրել նաեւ Հոմսում գտնվող հայկական դպրոցը եւ եկեղեցին, որոնք ապստամբների կողմից գրավելուց եւ թալանվելուց հետո ծառայում են որպես հյուրանոց եւ հանգստավայր:

Read 2368 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.