ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Գյուլը՝ փակ սահմանով Հայաստանի հետ տնտեսական համագործակցության մասին
Հինգշաբթի, 28 Հունիսի 2012 06:34

Գյուլը՝ փակ սահմանով Հայաստանի հետ տնտեսական համագործակցության մասին

Rate this item
(0 votes)

Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է լրագրողների հարցերին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, լրագրողներից մեկը, շեշտելով, որ Հայաստանը ՍՏՀԿ-ի լիիրավ անդամ է՝ հարցրել է Գյուլին, թե ինչպես է նա պատկերացնում՝ փակ սահմանով Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերություններ եւ ստեղծել տնտեսական համագործակցություն:  Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է, թե ՍՏԿՀ-ում ընդգրկված են նաեւ այնպիսի երկրներ որոնք չեն ողողվում Սեւ ծովի ջրերով՝ շեշտելով այդ երկրների շարքում Հայաստանին:

«Թուրքիայի բարի կամքի շնորհիվ Հայաստանն էլ հրավիրվեց եւ կազմակերպության անդամ է: Այսօր էլ քննարկումներ եղավ, սակայն մեր տարածաշրջանում որոշ խնդիրներ կան, որոշ անհամաձայնություններ կան: Զբաղվում ենք, որպեսզի վերացվեն այդ անհամաձայնությունները: Ինչքան, որ այդ անհամաձայնությունները պակասեն, ստեղծվի վստահության մթնոլորտ, այնքան շատ տնտեսական համագործակցության եւ բիզնես կլինի:

Չենք կարող ձեւացնել, թե խնդիրներ չկան: Սակայն այդ խնդիրները լուծելու եւ այդ խնդիրներից ազատվելու համար բոլորս բարի կամքով աշխատենք՝ ստեղծելով տարածաշրջանում մինչեւ վերջ տնտեսական պոտենցիալը գնահատող, համագործակցող, փոխադարձ ներդրումներ, հաղորդակցության ուղիներ, որոնք տարածաշրջանը ցանցի պես կծածկեն: Նպատակը սա է: Խնդիրներ կան, եւ այդ խնդիրները հաղթահարելու համար մեր բոլորիս բարի կամքը կա»,-ասել է Գյուլը՝ հավելելով, որ իրենք գոհ են, որ Հայաստանը գագաթնաժողովին մասնակցում է որպես լիիրավ անդամ:

 

 

Read 2276 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.