ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Քեթրին Էշթոնը կոչ է անում առավել մեծ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ
Հինգշաբթի, 28 Հունիսի 2012 06:37

Քեթրին Էշթոնը կոչ է անում առավել մեծ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ

Rate this item
(0 votes)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Արտաքին և անվտանգության քաղաքթականության հարցերով Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայության մամլո կենտրոնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, դիտարկվել են նաև Հայաստանում ընթացող ներքին բարեփոխումները:

Քեթրին Էշթոնը ողջունել է Հայաստանի իշխանությունների ջանքերը վերջին խորհրդարանական ընտրություններն առավել թափանցիկ և մրցակցային միջավայրում անցկացնելու ուղղությամբ: ԵՄ բարձր ներկայացուցիչն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀԻՄԳ դիտորդական առաքելության կողմից արձանագրված թերացումները վերացնելու անհրաժեշտությունը, որպեսզի 2013թ-ին նախատեսվող նախագահական ընտրություններն անցնեն միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Էշթոնը ողջունել է Հայաստանի այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են մայիսի 15-ին հրապարկված Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցում: Մասնավորապես շետվել է, որ վերջերս մեկնարկել են Հայաստան-ԵՄ բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ, ինչի համատեքստում Հայաստանն արդեն հասցրել է իրագործել Եվրոպական Հանձնաժողովի մի շարք խորհրդատվական դրույթներ:

Միևնույն ժամանակ Բարձր ներկայացուցիչն ընդգծել է հետագա բարեփոխումների անհրաժեշտությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ոլորտում:

Քեթրին Էշթոնն իր մտահոգությունն է հայտնել հունիսին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերի առնչությամբ և ցավակցանք հայտնել զոհերի համար:

Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին, որպես ԵՄ գործընկեր երկրներ, ջանքեր գործադրել Մադրիդյան սկզբունքները համաձայնեցնելու ուղղությամբ` դրանք դիտարկելով որպես խաղաղության հիմք: Բարձր ներկայացուցիչը նաև հորդորել է իրագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստանձնած հանձնառությունները:

Էշթոնը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կենսական խնդիր է, եթե Հայաստանը ցանկանում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման համատեքստում ամբողջովին կենսագործել իր ներուժը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, մարդկանց տեղաշարժի դյուրացման, ինչպես նաև մեր երկրի բարեփոխումներին աջակցելու ձևաչափի շուրջ ԵՄ-ի հետ ծավալված երկխոսությանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատելով Եվրոպական միության հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ընդգծել է որ անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը և եվրաինտեգրման քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:

Read 2116 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.