ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ԵՄ-ն մտահոգված է ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների դանդաղ ընթացքով. Ռոմպեյ
Շաբաթ, 30 Հունիսի 2012 06:03

ԵՄ-ն մտահոգված է ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների դանդաղ ընթացքով. Ռոմպեյ

Rate this item
(0 votes)

ԵՄ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների դանդաղ ընթացքով: Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը` «Արմենպրեսին» տված հարցազրույցում:

«Մեծ մտահոգությամբ տեղեկացա վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ շփման գծում տեղի ունեցած բռնությունների մասին: Խորապես ցավում եմ մարդկային կյանքերի ողբերգական եւ անհարկի կորուստների համար:

ԵՄ-ն բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը նպաստելու վստահության կառուցման միջոցներին, որոնք կարող են օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Այս համատեքստում Եվրամիությունը պատրաստ է առավել մեծ աջակցություն ցուցաբերել վստահության կառուցման միջոցների եւ երկու կողմերի բնակչությունների միջեւ կապերի հաստատմանը` քաղաքացիական հասարակության ներգրավման միջոցով»,-ասել է նա, հավելելով, որ այս ամենը կնպաստի վստահության ամրապնդմանը եւ հակամարտությունից տուժած մարդկանց հնարավորություն կտա լիովին մասնակցել խաղաղության հեռանկարների վերաբերյալ քննարկումներին:

«ԵՄ-ն կանոնավոր քաղաքական երկխոսության մեջ է երկու գործընկեր երկրների հետ եւ նույնիսկ նշանակել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Մենք աջակցում ենք նաեւ ԵԱՀԿ-ի առաջարկած հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը եւ պատրաստ ենք կիսել ԵՄ-ի համապատասխան փորձը հակամարտության վերափոխման համար»,-իր խոսքն ամփոփել է Ռամպեյը:

 

Read 2320 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.