ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում. Էդվարդ Նալբանդյան
Շաբաթ, 30 Հունիսի 2012 06:04

Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում. Էդվարդ Նալբանդյան

Rate this item
(0 votes)

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության հարցին` ԼՂ-ի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը արծարծված թեմաների մասին:

Էդվարդ Նալբանդյանն պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել Ձեր և ԼՂ-ի նախագահի միջև այսօր կայացած հանդիպմանը, ասել է.«Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանին տեղեկացրեցի Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Մտքեր փոխանակեցինք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ»:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «ԼՂ-ի ղեկավարության հետ մշտական խորհդատվություններ են անցկացնում նաև եռանախագահները: Շուտով, մոտ տասը օրից համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ»:

«Ես կցանակայի ևս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում: Հիշեցնեմ նաև, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, մենք արդեն հնչեցրել էինք. Հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականպես համաձայնեցված առանց Լեռնային Ղարաբաղի հավանության: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցության».-ասել է Նալբանդյանը:

 

Read 1971 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.