ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր «Ընդհատված երգ». Մոսկվայում կայացել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող ֆիլմի պրեմիերան
Կիրակի, 01 Հուլիսի 2012 05:53

«Ընդհատված երգ». Մոսկվայում կայացել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող ֆիլմի պրեմիերան

Rate this item
(0 votes)

Մոսկվայում կայացել է «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է  հայ եւ ադրբեջանցի զինվորների մասին, ովքեր արցախյան ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել են նույն հորում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ֆիլմի կազմակերպիչները:

Հիշեցնենք, որ ֆիլմի հեղինակները Մոսկվայի հայեր են, ովքեր որոշել են կինոյի լեզվով պատմել հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ արցախյան հակամարտության մասին:

Ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը նշել է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին: Անդրադառնալով ֆիլմի ձգձգմանը (ֆիլմի վրա աշխատանքներն սկսվել էին նախորդ տարվա հունվարից), Մանուկյանը նշել է, որ դա պայմանավորված էր ադրբեջանական կողմի սադրանքներով:

Նկարահանման խմբի անդամները նշել են, որ եղել են ադրբեջանցի դերասաններ, ովքեր նկարահանվելով  որոշ դրվագներում, հրաժարվել են հետագա մասնակցությունից` Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ճնշումների ներքո:

Հեղինակները ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանում հին սովետական «չեմ տեսել, բայց դատապարտում եմ» սկզբունքով որոշել են ամեն կերպ խոչընդոտել նախագծի իրականացմանը: «Պատճառները պարզ են: Նախ չընդունել որեւէ բան, որն անում են հայերը` անկախ դրա բովանդակությունից ու նպատակից, երկրորդ, վախենում են, որ ֆիլմի միջոցով ղարաբաղյան հարցը ոչ խեղաթյուրված կերպով կներկայացվի միջազգային հանրությանը»,-հայտարարել է Մանուկյանը:

Հեղինակները նշել են, որ ֆիլմը ստեղծվել է բացառապես սեփական միջոցներով: Նկարահանող խումբը հրաժարվել է ֆինանսավորման առաջարկներից, քանի որ դրանք ենթադրել են սյուժեի որոշակի փոփոխություններ:

Read 1177 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.