ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Մինսկի խումբն արդեն ի վիճակի չէ լուծել ղարաբաղյան խնդիրը. Թոմաս դե Վաալ
Երկուշաբթի, 02 Հուլիսի 2012 06:58

Մինսկի խումբն արդեն ի վիճակի չէ լուծել ղարաբաղյան խնդիրը. Թոմաս դե Վաալ

Rate this item
(0 votes)

ԵԱՀԿ Մինսկի խումբը թեև ղեկավարում է ղարաբաղյան գործընթացը, սակայն այլևս ի վիճակի չէ լուծել խնդիրը: Այս մասին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը:

Նրա խոսքով` Մինսկի խումբը ստեղծվել է 20 տարի առաջ, իսկ այսօր արդեն այն չի արտացոլում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում այս տարիների ընթացքում:

«Պետությունները դարձել են առավել ուժեղ, պոտենցիալ հակամարտության տարածաշրջանային մասշտաբներն ավելի են ընդարձակվել, Եվրամիությունը սկսել է տարածաշրջանում մեծ դեր խաղալ և այլն: Մինսկի խումբը փաստացի անում է ամեն ինչ, որպեսզի գործընթացը դուրս չգա հսկողությունից, սակայն սա արդեն այն գործընթացը չէ, որի շրջանակներում խնդիրը կարող է լուծվել»,- ասել է նա:

Ըստ դե Վաալի, թեև միջազգային հանրությունը չի մոռանում ԼՂ խնդրի մասին, սակայն «այսօր այն իր համար երկրորդական է»: Փորձագետի խոսքով` խնդրի չլուծման հիմնական պատճառը հակամարտող կողմերի տարաձայնություններն են:

«Եթե հակամարտության կարգավորումը կախված լիներ միայն Վաշինգտոնից, Մոսկվայից ու Եվրոպայից, ապա շահերի շուրջ տարաձայնությունների առկայության դեպքում, կարծում եմ, նրանք կկարողանային համաձայնության գալ»,- ասել է նա:

Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսակցություններին` Թոմաս դե Վաալն ասել է, որ դրա հավանականությունը ներկայում քիչ է, քանի որ այն հակամարտող կողմերի շահերից չի բխում, իսկ ռազմական ուժերն էլ գտնվում են քաղաքական խիստ հսկողության ներքո:

«Իհարկե, Հայաստանը հետաքրքրված է ստատուս քվոյի պահպանմամբ, քանի որ հաղթել է պատերազմում: Ադրբեջանն ուժեղ պետություն է կառուցում, նոր զինված ուժեր: Այն մեծ միջոցներ է ուղղում երկրի ռազմական կարիքներին, սակայն ներկայում ադրբեջանական կողմը ռիսկի չի գնա»,- ասել է նա` հավելելով, որ որոշ ժամանակ անց իրավիճակը կարող է փոխվել` տարբեր պատճառներով` արտաքին կամ ներքին ճգնաժամից ելնելով:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Բաքուն ցանկանում է ոչ թե պատերազմով լուծել խնդիրը, այլ ռազմական ծախսերի ավելացմամբ, «որպեսզի Երևանը, զգալով, որ չի կարող այլևս մրցակցել, բանակցային գործընթացում գնա զիջումների»:

Read 1989 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.