ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Թուրքիա այցելող հայաստանցիների թիվն ըստ 2012-ի հունվար-մայիս ամիսների
Երկուշաբթի, 02 Հուլիսի 2012 07:00

Թուրքիա այցելող հայաստանցիների թիվն ըստ 2012-ի հունվար-մայիս ամիսների

Rate this item
(0 votes)

Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում աճել է 4,8 տոկոսով՝ կազմելով 19 736 հոգի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի մայիսին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը կազմել է 5 046 հոգի, որը 210-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2012-ի հունվար-փետրվար ամսիներին ընթացքում ամենամեծ անկումը գրանցել են Իրանի քաղաքացիները։  2012-ի այդ ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 438 840 իրանցի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41 տոկոսով։ Նախորդ տարի տվյալ ժամանակահատվածում Թուրքիա էր այցելել 746 686 իրանցի։

2012-ի ապրիլին Թուրքիայի մեկնած հայաստանցիների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել էր 25 տոկոսով։ Մարտին Թուրքիա էր այցելել 3 909 հայաստանցի։

Նշենք, որ 2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։

Read 1979 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.