ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Հնգ04092020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Սարգսյանն ու Յանուկովիչը քննարկել են ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության գերակայություններին վերաբերող հարցեր
Երեքշաբթի, 03 Հուլիսի 2012 05:55

Սարգսյանն ու Յանուկովիչը քննարկել են ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության գերակայություններին վերաբերող հարցեր

Rate this item
(0 votes)

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը և Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:

Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և Կիև ժամանած այլ բարձրաստիճան հյուրերի հետ «Օլիմպիյսկի» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012»-ի փակման արարողությանը և դիտել առաջնության եզրափակիչ խաղը:

Read 1102 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.