ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երկ03302020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ԵՄ դեսպանը Հայաստանի հետ հարաբերություններում կոնկրետ արդյունքներ է արձանագրում
Երեքշաբթի, 03 Հուլիսի 2012 05:56

ԵՄ դեսպանը Հայաստանի հետ հարաբերություններում կոնկրետ արդյունքներ է արձանագրում

Rate this item
(0 votes)

Վերջին շրջանում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ակտիվ և արդյունավետ զարգացումներ են արձանագրվում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  այս մասին Հայաստանում Եվրոպական միության Խորհրդատվական խմբի խորհրդի տասներորդ նիստին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:

«Այսօր մենք կարող ենք խոսել հստակ արդյունքների մասին: Կուզենայի շեշտել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հետ կապված գործընթացը, որն արդյունավետորեն մեկնարկել է»,- նշեց դիվանագետը:

Հրիստեայի խոսքով` այս զարգացումները վերահաստատում են ԵՄ-ի հանձնառությունը` Հայաստանի հետ տնտեսական ինտեգրման և քաղաքական ասոցացման գործընթացն արդյունավետորեն առաջ տանելու ուղղությամբ: «Կուզենայի հատուկ շեշտել այն անդրադարձը, որ կատարվել են մարդու իրավունքների ռազմավարությանն ու պրոբացիոն ծառայության հիմնմանը, քանի որ դրանք ուղղված էին Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումների խորացմանը, ինչը Եվրոպական միությունն առանձնապես կարևորում է»,- նշեց ԵՄ դեսպանը:

Նրա ներկայացմամբ` այս գործընթացները շատ լավ հնարավորություն են ընձեռում լիարժեք իրականացնել Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովում համաձայնեցված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը, ինչը ենթադրում է ավելի սերտ տնտեսական ինտեգրում և քաղաքական համագործակցություն այն երկրների հետ, որոնք բռնել են խորքային բարեփոխումների իրականացման ճանապարհը:

Դեսպան Հրիստեան շեշտեց, որ Խորհրդատվական խումբը ներկայում կենտրոնանալու է առաջիկա վեց ամիսների Հայաստան-ԵՄ համագործակցության կոնկրետ քայլերի մշակման վրա:

Read 1728 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.