ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երկ03302020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ԵՄ-ը 15 մլն եվրոյով ավելացնում է Հայաստանին տրամադրվող օժանդակությունը
Հինգշաբթի, 05 Հուլիսի 2012 05:14

ԵՄ-ը 15 մլն եվրոյով ավելացնում է Հայաստանին տրամադրվող օժանդակությունը

Rate this item
(0 votes)

Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի հանձնառությունը եվրոպական առանցքային արժեքների վրա հիմնված բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հանդես եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը:

«Հստակ է, որ սա Հայաստանի ռազմավարական ընտրությունն է: Ես կոչ եմ անում Հայաստանին շարունակել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, թափանցիկության բարձրացման, կոռուպցիայի վերացման, մարդու իրավունքների հարգման ուղղությամբ առաջընթացը: Դուք ճիշտ ճանապարհին եք` չնայած, որ առջևում դեռևս բավականին շատ անելիք կա»,- նշեց ԵՄ նախագահը:

Նրա խոսքով` այս հարցում ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին: «Որքան ավելի ամուր լինի ձեր հանձնառությունը բարեփոխումների շարունակականության ուղղությամբ, այնքան ավելի շատ կարող եք հույս դնել ԵՄ-ի վրա` «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքին համապատասխան»,- ընդգծեց Հերման վան Ռոմպույը:

Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանին այս տարվա համար տրամադրելիք օժանդակությունը կավելացնի 15 մլն եվրոյով: «Այս գումարը կօգտագործվի մի շարք առանցքային բարեփոխումների իրականացման համար` ԵՄ-ի Հայաստանի քաղաքական ասոցացման շրջանակներում»,- շեշտեց Հերման վան Ռոմպույը:

Read 1700 times Last modified on Հինգշաբթի, 05 Հուլիսի 2012 05:18

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.