ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երկ03302020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Իրանի նորանշանակ դեսպանը խոստացել է նպաստել Հայաստանի եւ Իրանի միջեւ միջմարզային կապերի սերտացմանը
Հինգշաբթի, 05 Հուլիսի 2012 05:15

Իրանի նորանշանակ դեսպանը խոստացել է նպաստել Հայաստանի եւ Իրանի միջեւ միջմարզային կապերի սերտացմանը

Rate this item
(0 votes)

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն հուլիսի 4-ին,  հանդիպել է  Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսիին:

Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում են, եւ օրակարգում բավական հետաքրքիր ու հավակնոտ ծրագրեր կան, որոնց հաջող իրագործումը կարեւոր նշանակություն ունի երկու երկրների համար:

Անդրադառնալով միջմարզային համագործակցությանը` փոխվարչապետը նկատել է, որ Հայաստանի որոշ մարզեր եւ Իրանի նահանգներ հաջողությամբ գործակցում են, սակայն այդ հարաբերությունները զարգանալու եւ ընդլայնվելու մեծ ներուժ ունեն: «Այդ մակարդակում շփումները բավականին գործնական են, պայմանավորվածություններ են լինում կոնկրետ ծրագրերի շուրջ, որոնք ապահովում են կոնկրետ արդյունքներ, եւ դա նպաստում է նաեւ երկկողմ ապրանքաշրջանառության աճին»,-նշել է Ա. Գեւորգյանը:

Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը: Համաձայնելով, որ միջմարզային փոխգործակցությունը լավ հեռանկար եւ մեծ ներուժ ունի` նա տեղեկացրել է, որ ներկայումս ուսումնասիրում է, թե Իրանի նահանգներից որը ինչ ընդհանրություն ունի Հայաստանի մարզերի հետ` համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են  նաեւ ԻԻՀ ներքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք առաջիկա այցի հետ կապված հարցեր:

Read 1296 times Last modified on Հինգշաբթի, 05 Հուլիսի 2012 05:18

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.