ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ՀՀ Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանին
Հինգշաբթի, 05 Հուլիսի 2012 05:16

ՀՀ Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանին

Rate this item
(0 votes)

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 2-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունելով դեսպանին` ընդգծել է Իրանի իշխանությունների ջերմ վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ և կարևորել իրանահայերի մասնակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին:

 

Դեսպանը նշել է, որ իրանահայերը Իրանի Իսլամական Հանրապետության լիիրավ քաղաքացիներ են և կարևոր դերակատարություն ունեն Իրանի մշակութային, կրթական, գիտական  և տնտեսական կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանում և Հայաստանում «Իրանահայերի օրեր» ծրագիրն իրականացնելու, իրանահայ համայնքի  վերաբերյալ գրքի տպագրության և ֆիլմի նկարահանման հնարավորությունը` նշելով, որ դրանք էլ ավելի կնպաստեն Հայաստան-Իրան բարեկամության ամրապնդմանը:

Read 1746 times Last modified on Հինգշաբթի, 05 Հուլիսի 2012 05:17

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.