ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երկ03302020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Հոմսի հայ համայնքին հաջողվել է գրավված եկեղեցուց եւ դպրոցից դուրս բերել եկեղեցական տոմարը եւ դպրոցական արխիվը
Շաբաթ, 07 Հուլիսի 2012 07:03

Հոմսի հայ համայնքին հաջողվել է գրավված եկեղեցուց եւ դպրոցից դուրս բերել եկեղեցական տոմարը եւ դպրոցական արխիվը

Rate this item
(0 votes)

Սիրիայի Հոմս քաղաքում գրեթե երկու ամիս առաջ սիրիական զինյալների կողմից գրավված հայկական դպրոցը եւ եկեղեցին շարունակում է մնալ նրանց հսկողության տակ:

Ինչպես «Արմենպրես»-ին է տեղեկացրել սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, Հոմսի հայ համայնքի նախաձեռնությամբ եւ նրանց ջանքերով հաջողվել է գրաված եկեղեցուց եւ դպրոցից դուրս բերել եկեղեցական տոմարը եւ դպրոցական արխիվը: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ զինյալները բնակվում են եկեղեցու առաջին հարկում, իսկ բուն եկեղեցին այժմ փակ է:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ զինյալները գրավել են Հոմսի հայկական համայնքին պատկանող «Իսահակյան» անունը կրող հայկական դպրոցը եւ եկեղեցին, որը թալանվելուց հետո զինված ապստամբների համար ծառայում է որպես հիվանդանոց, հյուրանոց կամ հանգստավայր:

Read 1073 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.