ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Յուրաքանչյուր զորավարժություն բարձրացնում է բանակի մարտունակությունը. Արծրուն Հովհաննիսյան
Շաբաթ, 07 Հուլիսի 2012 07:04

Յուրաքանչյուր զորավարժություն բարձրացնում է բանակի մարտունակությունը. Արծրուն Հովհաննիսյան

Rate this item
(0 votes)

Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք ՀԱՊԿ-ի զորավարժությանը մասնակցելու համար միջազգային կառույցներին, այդ թվում` ՆԱՏՕ-ին եւ նրա գործընկերներին ուղարկվել են համապատասխան հրավերներ: Հուլիսի 6-ին հայ խաղաղապահներին Կոսովո ճանապարհելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս առումով մենք ոչ մի խնդիր չունենք եւ պատրաստ ենք համագործակցել, եթե նրանք կամենան: Յուրաքանչյուր զորավարժություն իր մասով բարձրացնում է մեր մարտուկանությունը, եւ հայկական կողմի  պատրաստվածության մակարդակի մասին խոսում է նաեւ այն, որ խաղաղարար գործընթացներին մասնակցում ենք ոչ միայն ՆԱՏՕ-ի կազմում, այլեւ հայտ ենք ներկայացրել մասնակցելու հոկտեմբերին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ անդամության խաղաղարար գործընթացների զորավարժությանը` համապատասխան ստորաբաժանման  դասակի կազմով եւ սպայական խմբով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ադրբեջանական Գաբալայի կայանին` Հովհաննիսյանը նշեց, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի քննարկումները շարունակվում են այդ կայանի հետ կապված: «Մենք Ռուսաստանի` այնտեղ մնալ- չմնալու խնդրի հետ ունենք հստակ դիրքորոշում: Մեր ռազմավարական դաշնակիցը իր բոլոր քայլերը մեկտեղում է դաշնակցի տեսանկյունից եւ անկախ նրանից, կորոշի մնալ Ադրբեջանում, թե` ոչ, մենք դա չենք դիտարկում մեր դեմ ուղղված որեւէ գործողություն»,-նշեց Հովհաննիսյանը:

Read 1608 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.