ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երկ03302020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Gallup-ը բացահայտել է իրական գործազրկության ծավալը Հայաստանում
Շաբաթ, 07 Հուլիսի 2012 07:07

Gallup-ը բացահայտել է իրական գործազրկության ծավալը Հայաստանում

Rate this item
(0 votes)

Հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup ամերիկյան ընկերությունը հրապարակել է 2011-ին աշխարհում իրական գործազրկության ծավալները:

Այդ մասշտաբները սահմանվել են հարցումների հիման վրա՝ ներառելով նաև այն անձանց, ովքեր աշխատում են ոչ լրիվ աշխատանքային օր և ցանկանում են փոխել այն: Սակայն նրանք, ովքեր օրը մի քանի ժամ են աշխատում և չեն ցանկանում լրիվ աշխատանքային օրվա անցնել, չեն համարվում գործազուրկ:

Gallup-ն իր տվյալները ներկայացնում է առանձին-առանձին՝ տղամարդկանց և կանանց համար, քանի որ երկրների մի մասի դեպքում այս մոտեցումը ցույց է տալիս սեռի և զբաղվածության խնդրի կապը. օրինակ Սաուդյան Արաբիայում կանանց դեպքում գործազրկությունը 23 տոկոսով ավելի բարձր է: Իռլանդիայում հակառակը. Տղամարդկանց համար 15 տոկոսով ավելի բարդ է աշխատանքի տեղավորվել: Սեռի գործոնը վճռորոշ է աշխարհի երկրների մեկ քառորդում:

Gallup-ից մեջբերվող տվյալներում նշվում է նախ կանանց, ապա տղամարդկանց վերաբերող ցուցանիշը:

Ըստ ուսումնասիրության` գործազրկության ցուցանիշներով առաջատարը Բուրկինա-Ֆասոն է, որտեղ չի աշխատում կանանց 95 և տղամարդկանց 85 տոկոսը, իսկ ամենացածր մակարդակը Սինգապուրում է (12 և 16 %):

Եվրոպական երկրներում գործազրկության ծավալներն այսպիսին են՝ Ֆրանսիա՝ 30 տոկոս, Իտալիա՝ 44, Իռլանդիա՝ 29 (տղամարդկանց դեպքում): ԱՄՆ-ում չեն աշխատում տղամարդկանց 39 և կանանց 30 տոկոսները:

Ռուսաստանի դեպքում պաշտոնական և Gallup-ի ներկայացրած գործազրկության թիվը տարբերվում են 3 անգամ՝ կազմելով կանանց համար 22 և տղամարդկանց՝ 19 տոկոս:

Հայաստանում, ըստ Gallup-ի, իրականում գործազուրկ է կանանց 73 և տղամարդկանց 62 տոկոսը:

Ադրբեջանում այդ թիվը կազմում է 63 և 54 տոկոս, իսկ Վրաստանում՝ 70 և 69:

Read 1749 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.