ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Մենք անհանգտացած ենք ԼՂ հակամարտության գոտու շփման գծում միջադեպերով
Հինգշաբթի, 12 Հուլիսի 2012 06:25

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Մենք անհանգտացած ենք ԼՂ հակամարտության գոտու շփման գծում միջադեպերով

Rate this item
(0 votes)

ԵԱՀԿ-ն անհանգտացած է ԼՂ հակամարտության գոտու շփման գծում միջադեպերով: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Նա նշել է, որ հուլիսի 12-ին նախատեսված են իր հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Քննարկվող թեմաների մեջ կլինի նաեւ շփման գծում տիրող իրավիճակը, վերջին միջադեպերը: «Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի նման միջադեպերը ապագայում չկրկնվեն»,-ընդգծել է Լամբերտո Զանիերը:

Նա հիշեցրել է, որ Երեւան է ժամանել տարածաշրջանային այցելության շրջանակներում եւ արդեն այցելել է Բաքու եւ Թբիլիսի:

Հարցին, թե ինչ մեսիջ է նա իր հետ բերել Բաքվից, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Վաղը հանդիպումների ժամանակ ես այդ մեսիջները կփոխանցեմ իմ զրուցակիցներին»:

Read 1661 times Last modified on Հինգշաբթի, 12 Հուլիսի 2012 06:28

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.