ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Սյունիքի մարզի եւ Իրանի Արեւելյան Ատրպատականի միջեւ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
Հինգշաբթի, 12 Հուլիսի 2012 06:26

Սյունիքի մարզի եւ Իրանի Արեւելյան Ատրպատականի միջեւ կնքվեց փոխըմբռնման հուշագիր

Rate this item
(0 votes)

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հուլիսի 11-ին Գորիսում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգիի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպան ընթացքում Հայաստանի Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգի միջեւ կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի խթանելու միջմարզային համա•ործակցությունը, ինչպես նաեւ համագործակցելու տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, առողջապահության, տնտեսության, առեւտրի, սպորտի, գյուղատնտեսության, բնապահպանության եւ զբոսաշրջության բնագավառներում: Ըստ հուշագրի` երկու երկրների վարչատարածքային միավորների տնտեսությունների տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը պետք է շարունակվի, ինչպես նաեւ  նոր ոլորտներում ձեռք բերվի համաձայնություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայկական կողմի առաջարկով քննարկվեց նաեւ երկու երկրների միջեւ տրանսպորտային միջոցների երթեւեկությունն առավել մատչելի դարձնելու հարցը: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց իր ներդրողներին ներկայացնելու Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում սպանդանոցի եւ Սիսիանի տարածաշրջանում համակցված կերերի արտադրամասի համատեղ ձեռնարկություններ հիմնելու նախագծերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումներն ու փոխայցելությունները դարձնել շարունակական: Համաձայնելով, որ  երկու մարզերի փոխգործակցությունը լավ հեռանկար եւ մեծ ներուժ ունի` մարզպետ Խաչատրյանը նշեց, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի համագործակցության շրջանակի ընդլայնմանը, նաև հույս հայտնեց, որ երկու պետությունների որդեգրած քաղաքականությունը կնպաստի տնտեսական կապերի խորացմանը եւ երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:

Կողմերը կարեւորեցին մարզերում հյուպատոսություններ ստեղծելու մասին նախկինում ձեռք բերված համաձայնությունը եւ պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել համապատասխան ատյանների միջոցով այն իրականություն դարձնելու համար: Հանդիպմանը Սյունիքի մարզպետն Իրանի իր գործընկերոջից հրավեր ստացավ այցելելու Արեւելյան Ատրպատականի նահանգ:

Read 1833 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.