ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Լեռնային Ղարաբաղը «որոշակի փուլում» կմիանա հակամարտության լուծման բանակցություններին
Հինգշաբթի, 12 Հուլիսի 2012 06:27

Լեռնային Ղարաբաղը «որոշակի փուլում» կմիանա հակամարտության լուծման բանակցություններին

Rate this item
(0 votes)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում հայտարարել են, որ բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվել:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է. «Ես կարող եմ ենթադրել, որ երբ սկսվի առարկայական աշխատանքը խաղաղության համաձայնագրի վրա` բանակցող կողմերի ֆորմատը կարող է ընդլայնվել»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովն հուլիսի 11-ին ադրբեջանական կողմից հատել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը և հանդիպել Լեռնային Ղարաբաղի Հանրապտության նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը կոչ է արել համանախագահներին` «շարունակել իրենց աշխատանքն Ադրբեջանին կառուցողական հուն բերելու եւ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ»: Բաքվում եւ Ստեփանակերտում համանախագահները քննարկել են նաեւ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը: Անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացմանը` ռուսաստանցի համանախագահ Պոպովն ասել է, որ դա «ցավոտ հարց է, որի մասին երկար խոսվել է, բայց որն առայժմ լուծված չէ»:

Read 1980 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.