ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Թուրքիան թող Ադրբեջանին առաջարկի ժողովրդավարության դասեր քաղել ԼՂ-ից. Շավարշ Քոչարյան
Հինգշաբթի, 19 Հուլիսի 2012 07:45

Թուրքիան թող Ադրբեջանին առաջարկի ժողովրդավարության դասեր քաղել ԼՂ-ից. Շավարշ Քոչարյան

Rate this item
(0 votes)

Իրենց երկրում հայերի ցեղասպանության իրականացումը ժխտող Թուրքիայի իշխանությունները որեւէ բարոյական իրավունք չունեն դասեր տալու Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը եւ Հայաստանի հանրապետությանը, այն էլ ՄԱԿ Անվտանգության Խորհուրդի  որոշումների եւ ԵԱՀԿ սկզբունքների կեղծ մեկնաբանությամբ:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ԼՂ-ում նախագահական ընտրությունների հետ կապված  Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:

«Իր նմանատիպ դասեր տալու այդքան բուռն ցանկությունը Թուրքիան կարող է բավարարել`ինքն իրեն հորդորելով ընտրություններ չկազմակերպել եւ օկուպացիոն զորքերը դուրս բերել  Կիպրոսի հյուսիսային մասից:

Իսկ եթե Թուրքիայի կողմից  Ադրբեջանի շահերով առաջնորդվելը կեղծ չէ, ապա պատեհ առիթ է, որպեսզի  Թուրքիան առաջարկեր Ադրբեջանին ժողովրդավարական ընրություններ կազմակերպելու եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն կայացնելու դասեր քաղել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից»,-ընդգծել է Քոչարյանը:

Read 2088 times Last modified on Հինգշաբթի, 19 Հուլիսի 2012 07:49

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.