ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր ԼՂ ընտրությունների շեմին ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին
Հինգշաբթի, 19 Հուլիսի 2012 07:46

ԼՂ ընտրությունների շեմին ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին

Rate this item
(0 votes)

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայության մամլո կենտրոնից, նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

«Կոչ եմ անում կողմերին առավել մեծ ջանքեր գործադրել խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս-քվոն: Ես վերահաստատում եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի պատրաստակամությունը»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Նա անդրադարձել է նաև հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններին: Էշթոնը թեեւ կարծիք է հայտնել, որ այդ ընտրությունները չեն բերի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխությանը, այնուամենայնիվ, կրկին կոչ է արել ձգտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Read 1848 times Last modified on Հինգշաբթի, 19 Հուլիսի 2012 07:49

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.