ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Միջազգային 81 դիտորդ և 55 լրագրող որպես դիտորդներ կմասնակցեն ԼՂՀ նախագահական ընտրություններին
Հինգշաբթի, 19 Հուլիսի 2012 07:47

Միջազգային 81 դիտորդ և 55 լրագրող որպես դիտորդներ կմասնակցեն ԼՂՀ նախագահական ընտրություններին

Rate this item
(0 votes)

Այսօր՝ հուլիսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք 5-րդ նախագահական ընտրությունների դիտարկմանը կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած դիտորդների մեծաթիվ խմբեր։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը:

«Առավոտյան ստացված տվյալներով, արդեն գրանցվել են 81 միջազգային և 21 տեղական դիտորդ: Միջազգային դիտորդները հիմնականում օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ են՝ Չեխիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Ուրուգվայից, Սլովենիայից, Կիպրոսից, Արգենտինայից և այլ երկրներից»,-ասաց նա:

Ըստ Ռայա Նազարյանի՝ ընտրություններին կհետևեն շուրջ 100 լրագրողներ, որոնցից 55-ը միջազգային լրագրողներ են:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ԼՂ-ում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածուներ մասնակցության հայտ են ներկայացրել երեքը՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը և ԼՂՀ Ագրարային համալսարանի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:

Read 1781 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.