ՏԵՍԱԴԱՇՏ

Իրան-Հայաստան Յարաբերութիունների

Երք03312020

Last update03:42:55 AM

Back Դուք այստեղ եք՝ Home Լուրեր Տրապիզոնի նավահանգիստն արդեն օգտագործվում է հայկական բեռների փոխադրման համար
Երեքշաբթի, 24 Հուլիսի 2012 05:51

Տրապիզոնի նավահանգիստն արդեն օգտագործվում է հայկական բեռների փոխադրման համար

Rate this item
(0 votes)

Տրապիզոնի նավահանգիստը փաստացի օգտագործվում է դեպի Հայաստան եւ Հայաստանից բեռնափոխադրումների իրականացման համար:  Այս մասին հայտնել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության  «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանը` ընդգծելով, որ այդ նավահանգստի օգտագործումն իրատեսական է նաեւ հետագայում: Նրա խոսքով` անցած տարի ամռանը հայկական երկու բեռնատարներ տարանցիկ նպատակներով օգտվել են թուրքական տարածքից:

«Ներկայումս Թուրքիան տարեկան 200 թույլտվություն է տրամադրում TIR-ի (Transport International Rout) բեռնատարներին` իր տարծքով տարանցիկ փոխադրումների համար: Բայց այստեղ խնդիր կա. համաձայն թուրքական օրենսդրության, տարանցիկ փոխադրում իրականացնող վարորդը պետք է աշխատանքային վիզա ունենա: Սակայն վիզա տրամադրվում է  դեսպանատը, որը մենք չունենք: Անցած տարվա երկու դեպքի համար ինչ-որ ձեւակերպումներ եղան ուկրաինական կողմի օգնությամբ»,-նշեց Ղազարյանը: Սակայն խնդիրն արդեն կարելի է լուծված համարել. թուրքական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ  հայ վարորդներին վիզաներ կտրամադրվեն Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից:

Միաժամանակ թուրքական կողմին տրվում է 200 թույլտվություն` Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների համար: «Եթե նախկինում նրանք վճարում էին, հիմա արդեն երկու հարյուր բեռնատարի կթույլատրվի անվճար փոխադրում կատարել»:

Արթուր Ղազարյանը նկատեց, որ Տրապիզոնի նավահանգիստը իրական այլընտրանք է Փոթիի նավահանգստին:  Բացի այդ, Տրապիզոնի նավահանգստի օգտագործումը վրացական կողմին կստիպի վերանայել իր քաղաքկանությունը մրցունակության առումով:

Ավելի վաղ Թուրքիայի Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշը հայտարարել է, թե Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել Հայաստանից ուղարկվող եւ Հայաստան առաքվող բեռնափոխադրումները:

 

Read 1891 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.